10 զոհվածներից գոնե 3-ի պարագայում պարզ է մի բան. Քոչարյան (video)

  Ռոբերտ Քոչարյանը, խոսելով այսօրվա դատական նիստի ժամանակ նշեց.  «Քրեական գործը սկսվել է տանիքից. սկզբում մեղավոր է նշանակվել, հետո ընտրել են հոդվածը: Դրանից հետո ամբողջ նյութերից փորձել են հանել, գործի մեջ ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում: Ամբողջ գործում կա 2 նյութ՝ 2 նամակ ԱԱԾ-ից: Պատկերացնում եք ինչ էր կատարվում այդ ժամանակ ՀՀ-ում, և ամենակայացած կառույցը որևէ վերաբերմունք, նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է դրան հավատալ, այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված էր քրեական գործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, և այս գործում կա որոշում՝ այդ քրեական գործի հարուցման մասին: Եվ երկրորդ նամակը, որ այդ 3 հատորն ուղարկվել է Քննչական հատուկ ծառայություն մարտի 2-ին: Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում: Մարդ ուղղակի պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա, որ դա այդպես է»:

Իմ պաշտոնավարման ժամանակ ԱԱԾ ղեկավարն ինձ զեկուցումներ է ներկայացրել, սակայն տվյալ քրեական գործում այդ զեկուցումներից ոչ մեկը չկա: Այդ նյութերը կան այն հատորներում, որոնք  չեն տրամադրվում քրեական գործի համար, հավելեց Քոչարյանը:

Անդրադառնալով Վիկիլիքսի հրապարակումներին՝ Ռ. Քոչարյանն ասաց, որ ինքը տպավորություն ունի, թե ԱՄՆ դեսպանատունն ավելի շատ տեղեկատվություն ուներ ՀՀ ներքաղաքական իրադարձությունների մասին, քան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Հիմնավոր կասկածներ կան, որ իրենց չտրամադրվող նյութերում կան այնպիսիք, որոնք հրապարակելու դեպքում հարցեր կառաջանան՝ այս գործով տուժողները նիստին պետք է մասնակցե՞ն, թե՞ ոչ, ասաց նա, ինչը  իրարանցում առաջացրեց դահլիճում: Դատավորը հրահանգեց կարգի հրավիրել նիստի մասնակիցներին:

Ռ. Քոչարյանը շարունակեց. «10 զոհվածներից գոնե 3-ի պարագայում պարզ է մի բան, զոհվել են «Չերյոմուխա»-ի կիրառման պատճառով: Հայտնի են շրջանակաները, թե որ ոստիկաններն են զենքը կիրառել: Խնդիրն այն է, որ նաև հնարավոր չէ պարզել, թե մահվան դեպքերը ո՞ր զենքի կրակոցից են պատճառվել: Բայց պարզ են շրջանակները: Որևէ մեկը որ նստած է այստեղ, կապ չունի այդ դեպքի հետ: Եվ ակնհայտ է, որ դիտավորյալ սպանություն չէ, որովհետև ռիկաշետ է կպել նրանց: Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ ամբողջ նյութերն այս դեպքի հետ կապված չեն տրամադրվում: Որովհետև տրամադրվելու պարագայում ակնհայտ է դառնում, որ այդ գործով առնվազն 3 հոգի տուժող չի կարող համարվել: Եվ կան նմանատիպ այլ դեպքեր»,- հայտարարեց նախկին նախագահը: Նա պնդեց, որ նյութերը չեն տրամադրվում դիտավորությամբ:

«Ունենք փաստարկների մի փունջ, որի պարագայում գործը ենթակա է կարճման»,- նշեց Ռ. Քոչարյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց ըստ էության խոսել:

«Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները: Մինչև հիմա ըստ էությա՞ն էր, ասեք՝ իմանամ նույն ոգով շարունակե՞մ»,- հակադարձեց Ռ. Քոչարյանը: Դատավորը թույլ տվեց շարունակել: Ռ. Քոչարյանը նկատեց՝ «Այնուամենայնիվ՝ լավ եղեք»:

դիտվել է 964 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am