Երկուսն էլ մոռացել են, թե ոնց էին բնութագրում միմյանց ․․․

Երևի բոլորդ լավ հիշում եք այս անեկդոտը։ 2013 թվականին ԱԺ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասին էր պատմում, երբ Տ. Մուկուչյանը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ հաշվետվությունը․

Բարաք Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին եւ խնդրում վերջինիս օգնությունը, որպեսզի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի: Սերժ Սարգսյանն ասում է` «հարց չկա» եւ ԱՄՆ է ուղարկում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Ընտրությունների ավարտից հետո ԱՄՆ նախագահը կրկին զանգահարում է Սերժ Սարգսյանին եւ ասում. «քո արածը, քո դուրը եկա՞վ»: Սերժ Սարգսյանը հետաքրքրվում է, թե ինչ է պատահել: Բարաք Օբաման պատասխանում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը:
Անեկդոտը պատմելուց հետո Փաշինյանը խոսքով դիմում է Մուկուչյանին՝ ասելով.

«Պարոն Մուկուչյան, սա այն է, ինչ որ տեսնում է ժողովուրդը և օգտագործում է բանահյուսության մեջ։ Ընտրախախտումները շատ կարեւոր պետական հարց են, որի ֆոնին, ցավոք սրտի, ձեր կերպարն ահա այսպիսին է»։

Ի պատասխան՝ Տ. Մուկուչյանն ասում է. «Հարցն այն չէ, որ իմ հասցեին եք վատ բաներ ասում, այլ հարցն այն է, որ ժողովուրդը ձեզանից ամեն ինչի վատ փաթեթավորմանն է սպասում: Այն, ինչ դուք ասեցիք իմ հասցեին, կարծում եմ, դուք էլ լավ գիտեք, թե ինչ է ասել Թումանյանը ձեր տեսակի մասին… ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»։

Մինչև հիմա էլ անդրադարձ չի կատարվել, թե ո՞րն է թումանյանական այս քառյակի «… ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան» մյուս տողերը։

Երբ լրագրողներից մեկը ԿԸՀ նախագահից հետաքրքրվեց` արդյո՞ք իր պատասխանը կոպիտ չէր, չէ՞ որ, վերջին հաշվով, Փաշինյանի պատմածն ընդամենը անեկդոտ էր:

«Մարդը անունս տալիս է, սակայն ասում է սա Ձեր մասին չէ, ինչպե՞ս սա հասկանանք: Դա արդեն գիտության այլ ոլորտից է, երևի մարդ դրա մեջ պետք է խորանա, որ փորձի ինչ-որ բան գտնել»,- պատասխանել է Մուկուչյանը։

Քառյակն իրոք կոպիտ էր, ներկայացնում եմ այն․

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։
Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ գնում է հանրաքվեի, որպեսզի «նախկին դուրսպրծուկների, կոռուպցիոներների վրա դուռը շրխկացնի», հեղափոխությունը ավարտին հասցնի։ Ո՞նց հավատանք վարչապետին, որ նա ինչ որ բան փոխել է ուզում։ Մե՞զ է մոլորեցնում, թե՞ ինքն է մոլորվել։ Մուկուչյանի կերպարը փոխվե՞լ է, թե՞ իր կերպարն է փոխվել․․․

Երկուսն էլ մոռացել են, թե ոնց էին բնութագրում միմյանց․․․Սա նշանակում է, որ երկուսին էլ հավասարապես վերաբերվում է քառյակի տողերը․ «… ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»։ Ձեր ճամփան։

Հասմիկ Բաբաջանյան

Հրապարակ

դիտվել է 555 անգամ
Լրահոս
Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am