Օրի­նա­կա­նու­թյան և պա­տաս­խա­նատ­վու­թյան սահ­մա­նը. ին­չո՞ւ նա­խա­գա­հը ստո­րագ­րեց հան­րաք­վե նշա­նա­կե­լու հրա­մա­նա­գի­րը

Փաստը գրում է. Փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը, որով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

Սահմանդրական փոփոխությունների այսպիսի բովանդակությամբ նախագիծը հանրաքվեի դնելու հարցը բուռն քննարկումների տեղիք տվեց, որոնց օրակարգում հիմնականում մի քանի հարցեր են։

Դրանցից առաջինն այն է, որ այն բավական խնդրահարույց է իրավական առումով։ Բազմաթիվ իրավաբաններ կարծում են, թե նման որոշման դրույթները գործող Սահմանադրությունից չեն բխում, իսկ ընդունման ընթացակարգերը տեղի են ունեցել օրենսդրության աղաղակող խախտումներով, այդ թվում՝ ՍԴ-ի կողմից նախնական եզրակացության պարտադիրության նորմը։


Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ նախագիծը չի ուղարկվել Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին հանդիսացող Վենետիկի հանձնաժողով, որը կազմված է սահմանադրական իրավունքի ոլորտի անկախ փորձագետներից, և փաստացի հանրաքվեի է դրվում առանց վերջինիս եզրակացության։

Բացի այդ, բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնում են, որ սահմանադրության փոփոխությունները դատավորների լիազորությունների դադարեցման հիմք չեն կարող լինել։

Այսպես՝ 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերը թվարկում են դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը, իսկ ՍԴ-ի լիազորություններին վերաբերող 168-րդ հոդվածի 10-րդ մասում նշվում է, որ ՍԴ-ն է լուծում ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը։

Այլ կերպ ասած՝ Սահմանադրությամբ նախատեսված չէ Սահմանադրության փոփոխությունների միջոցով ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման հնարավորություն։

Մյուս կողմից՝ հանրաքվեի անցկացումից հետո ռիսկ է առաջանում, որ սահմանադրական արդարադատության իրականացման ճգնաժամ կարող է ի հայտ գալ։

Քանի որ մինչև նոր դատավորների ընտրությունը երկիրը կարող է որոշ ժամանակ մնալ առանց ՍԴ-ի, և այդ ընթացքում քաղաքացիները չկարողանան լուծել իրենց սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցը, օրենքների սահմանադրականությունը որոշելու, միջազգային պայմանագրերի վավերացման հարցը կարող է ձգձգվել։

Մասնագետները նախագծի հետ կապված բազմաթիվ այլ պրոբլեմատիկ հարցեր ևս բարձրաձայնում են։ Ինչպես տեսնում ենք, նախագիծը բովանդակային և ընթացակարգերի առումով իրավական տեսակետից խնդրահարույց է, ինչը հետագայում իրավական պատասխանատվության հարց է դառնալու։

Եվ պատահական չէ, որ քննարկումների առանձին թեմա էր դարձել այն, թե արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի այս հակասահմանադրական նախագիծը, որի դեպքում հետագայում նա ևս պատասխանատվություն է կրելու նախագիծը «լեգիտիմացնելու» համար, թե՞ այն կուղարկի ՍԴին՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։

Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին, և այս հարցի շուրջ նախագահականի տարածած հաղորդագրության մեջ հետաքրքիր նրբություններ կային։

Ըստ այդմ, նշվում է, թե նախագահի լիազորությունները սահմանափակվում են Սահմանադրության 206-րդ հոդվածով, ըստ որի՝ Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, ՀՀ նախագահը նշանակում է հանրաքվե:

Իսկ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված:

Ըստ էության, նախագահը փորձում է ներկայացնել, թե իր ստորագրությունը էական նշանակություն չունի, քանի որ հանրաքվեն կարող էր կայանալ առանց իր ստորագրության։

Իսկ մյուս կողմից՝ ուշագրավ է, որ նախագահականի հաղորդագրության մեջ նշվում է, թե հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով՝ նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը, նախագահը որևէ վերաբերմունք չի արտահայտել վերոնշյալ նախագծի բովանդակության և ընթացակարգերի վերաբերյալ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 387 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am