Նախկին նախագահները մտնում են խաղի մեջ

Այս տարվա աշնանը Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Վրաստանում ընդդիմության, քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաները սկսվեցին նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանում տապալվեց ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը, ինչն ավելի վաղ խոստացել էր իշխանության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին։ Անցած ամռանը զանգվածային ցույցերը հանդարտեցնելու նպատակով նա ասել էր, թե 2020թ. ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով։

Ահա, Վրաստանում արդեն նախընտրական տրամադրություններ են, քաղաքական գործիչները հանդես են գալիս նախընտրական հայտարարություններով: Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի բացառել, որ կվերադառնա ակտիվ քաղաքականություն: Այս մասին նախկին նախագահը հայտարարել է «Պիրվելի» հեռուստաընկերության եթերից: Մարգվելաշվիլիի խոսքով, ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը մեծապես պայմանավորված է Վաշինգտոնից ուղարկված նամակների հետ, որով, ըստ Մարգվելաշվիլիի, Վրաստանի իշխանություններին ասել են, որ «մեզ համար անընդունելի եք»: «Արտաքին քաղաքականության փոփոխման վտանգ կա»,- գտնում է նախկին նախագահը:

Իսկ Ուկրաինայում գտնվող Միխայիլ Սաակաշվիլին մտադիր է մոտ ժամանակներս Թբիլիսիում հեռակա սեփական քաղաքական շտաբ ստեղծել։ Այս մասին Վրաստանի երրորդ նախագահը հայտնել է ֆեյսբուքյան իր ուղերձում։ Ինչպես պարզաբանել է Սաակաշվիլին, շտաբը աշխատանքը կսկսի արդեն մարտին՝ նախագահական գրադարանի բազայի վրա։ Նոր հարթակը առավելապես կողմնորոշված է դեպի երիտասարդությունը։ Այն նաև կմիավորի նախկին նախագահի կողմից ստեղծված «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը և այլ ընդդիմադիր ուժերին։ «Մարտի 1-ից «Սաակաշվիլիի նախագահական գրադարանի» բազայի վրա ես կբացեմ իմ շտաբը, անձնական շտաբը, որը «Ազգային շարժման» և մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին, առանց կուսակցության եկող նոր մարդկանց հետ միասին կստեղծի ավելի մեծ հիմքեր և կարագացնի Իվանիշվիլիի ռեժիմի ավարտն ու Վրաստանի փրկությունը»։

Հիշեցնենք, որ ներկայումս երկրի նախկին նախագահ Սաակաշվիլին Վրաստանում չի բնակվում, քանի որ ներկայիս իշխանությունները նրա դեմ քրեական գործեր են հարուցել: Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013թ․, իր նախագահական երկրորդ ժամկետից հետո։ Նա դասավանդել է ԱՄՆ-ում, այնուհետև աշխատանքի է հրավիրվել Ուկրաինա, որտեղ քաղաքացիություն է ստացել։ 2015թ․ Սաակաշվիլին հրաժարական է տվել Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից և հիմնել է ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը։ Դրանից քիչ անց նա զրկվեց Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ 2018թ․ փետրվարին արտաքսվել է Լեհաստան։ Սաակաշվիլին Կիև է վերադարձել 2019թ․ մայիսի 28-ին, այն բանից հետո, երբ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է նրա քաղաքացիությունը։

Վրաստանում Սաակաշվիլին անցնում է մի քանի քրեական գործերով։ 2018թ․ հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեղավորներին ներում շնորհելու համար։ Ահա, Սաակաշվիլին Թբիլիսիում քաղաքական շտաբ է բացում: Սաակաշվիլիի խոսքով, իր հետևում կանգնած են շատերը, բացի այդ ինքը և վրաց ժողովուրդը միջազգային աջակցություն ունեն:

Միաժամանակ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, 2020 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» հնարավոր է սահմանադրական մեծամասնություն ունենա: Կալաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «Վրացական երազանքը» ժողովրդի վստահությունը վայելող միակ ուժն է: «Միակ քաղաքական ուժը՝ որը հաղթանակի իրական շանս ունի` «Վրացական երազանքն» է: Հանրությունը մեծ վստահություն ունի մեր նկատմամբ: Բոլորը տեսնում են ամեն ինչ… թե ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ մարտահրավերներ կան և միակ ուժը, որը ժողովրդի աջակցությունն ունի` «Վրացական երազանքն» է»,- հայտարարել է Կալաձեն:

«Եթե ընտրություններն անցկացվեն գործող ընտրահամակարգով, վստահ եմ, որ «Վրացական երազանքը» նորից սահմանադրական մեծամասնություն կունենա», վստահեցրել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն: Վերջինիս խոսքով, եթե ընդդիմությունը համաձայնի իշխանությունների կողմից առաջարկված 100/50 մոդելին (100 համամասնական և 50 մեծամասնական մանդատ), ապա իշխող թիմը կդժվարանա սահմանադրական մեծամասնություն ստանալ: «Եթե ընդդիմությունը մեր առաջարկին համաձայնի, հնարավոր է` դժվարանանք խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, սակայն գործող ընտրակարգով, վստահ եմ, որ «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն կունենա: Երբ ընդդիմությունն ասում է, թե «Վրացական երազանքը» 20-25% աջակցություն ունի, դա ընդամենը հոգեբանական ճնշում է»,- հայտարարել է Մդինարաձեն:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, քաղխորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում քաղխորհրդի անդամները քննարկել են քաղաքական ծրագրերը:

Կուսակցությունից նշում են, որ իրենք ընդդիմադիր միավորման առաջնագծում են և իրենց նպատակն է «Վրացական երազանքի»-ն խաղաղ ճանապարհով զրկել իշխանությունից: «Այսօր կուսակցությունում քննարկել ենք մեր հետագա ռազմավարությունն ու պայքարի ծրագրերը: Եվրոպական Վրաստանը մնում է ընդդիմադիր պայքարի առաջնագծում և մեր խնդիրն է` խաղաղ, ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից «Վրացական երազանքին»: Այդ պատճառով իշխանությունները պետք է իմանան, որ մենք պատրաստ ենք պարտության մատնել «Վրացական երազանքին», նշել է Դավիթ Բաքրաձեն:

Կուսակցության մեկ այլ առաջնորդ Գիգա Բոկերիան հայտարարել է, որ իրենք պատրաստ են հետագա քայլերն անել իրենց գործընկերների հետ համագործակցությամբ. «Քաղխորհրդին քննարկել ենք տարվա հիմնական մարտահրավերները: Մեր գործընկերների հետ միասին պատրաստվում ենք արդյունավետ բողոքի ալիք կազմակերպել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2891 անգամ
Լրահոս
Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ Մանուկ Սուքիասյանի պատասխանն՝ այսօրվա ավագանու լկտիությանն ու ծեծկռտուքին (video) Սամվել Կարապետյա՛ն, դուք առաջին հերթին մի բան պիտի բոլորին առաջարկեք ու անեք․ Երվանդ Բոզոյան (video) Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Ծառուկյանն էս երկրի հարստությունն է, դե ասեք մի բան, որ փլուզել է. Անժելա Թովմասյան (video) Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Փաստերը կան. Նիկոլը 250 հազար ձայն միայն ընտրակաշառքով է ստացել. Երվանդ Բոզոյան (video) Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video) «Դուք սրիկաներ եք, շանս չունեք, դատարանը ձեզ է սպասում». Երվանդ Բոզոյան (video) «Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am