Բացահայտ խախտումներ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում (տեսանյութ)

Տարոն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դու լավ մարդու տղա ես. գնա, հացիս վայիս մի եղիր ... դու էստեղ լինես էլ, չլինես էլ՝ ընտրվողը մեկ է ընտրվել է արդեն». Թուրալ Գյանջալիևն ընտրվել է բազմաթիվ ընտրախախտումներով՝ ամենափոքր ընտրատարածքից:

Ըստ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Թուրալ Գյանջալիևն ընտրվել է 56.7 % ձայներով՝ «Խանքենդի» (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը) կոչվող վիրտուալ ընտրատարածքից: Ընտրատարածքն ունեցել է հանրապետությունով մեկ ցրված 13 ընտրատեղամաս: Ըստ պաշտոնական տվյալների՝ այդտեղ գրանցված է 5006 ընտրող (իրականում ավելի քիչ են):

Ըստ այդ արդյունքների՝ Թ. Գյանջալիևն «ընտրվել է» 1596 ձայնով (56,7 %): Նրա հիմնական հակառակորդներից մեկը՝ Հաշիմով Էլբրուսը, հավաքել է 303 ձայն: Մյուս հավակնորդներից ադրբեջանական «Խազար» հեռուստաընկերության՝ «Ղարաբաղի թղթակից» Ադըգյոզալով Շամխալը հավաքել է 227 ձայն, Սամադով Սաբուհի անվամբ թեկնածուն՝ 226 ձայն: Մյուսները մի քիչ ավելի թիչ: Ընդհանուր 9 թեկնածու է եղել: Էսպես ասեմ՝ մեր համայնքապետն ավելի շատ ձայն ա հավաքել. մի գյուղապետի տեղ հա:

Ու էսքանի միջից բազմաթիվ արձանագրված ընտրախախտումներ, որոնք ներկայացնում եմ հերթով.

երեկ ժամը 15:00-ի դրությամբ Ադրբեջանի ԿԸՀ կայքը հայտնել է 2167 անձի քվեարկության մասնակցելու մասին: Թուրալի հակառակորդ թեկնածուներից Շամխալ Ադիգյոզալովն ասում է, որ ավելի երկու ժամ անց՝ ժամը 17:30-ի հատվածում, իրենց դիտորդները բոլոր 13 ընտրատեղամասում հաշվառել են 1650 ընտրողի մասնակցություն, ինչը հաստատվել է նաև տեղերում ընտրատեղամասերի նախագահների տված տվյալների հետ:

Որոշ ընտրատեղամասերում Թուրալի հակառակորդ թեկնածուների ներկայացուցիչներին սպառնացել են ոստիկանությամբ, ոստիկանություն կանչել, խոչընդոտել նրանց աշխատանքին:

Սումգայիթում տեղակայված 5-րդ ընտրատեղամասում կանխվել է Սումգայիթի և Լերիկի շրջանի այլ՝ «ոչ փախստական» ընտրողների մասնակցությունը: Որտեղ չի կանխվել, որքան են լցոնել՝ չգիտենք:

Քվեախցիկներում արձանագրել են երկու անձով քվեարկելու դեպքեր:

Քվեաթերթիկները հաշվելու ընթացքում քվեատուփը տարել են այլ փակ սենյակ, արդյունքները տեղում չեն ասել հետո:

Կան բազմաթիվ այլ խախտումներ, սքրինշոթները տեղադրում եմ, բայց էս մեկը շատ լավն ա. Թուրալի հակառակորդներից մեկի վստահված անձին ընտրատեղամասի ղեկավարն ասել ա. «Դու լավ մարդու տղա ես. գնա, հացիս վայիս մի եղիր ... դու էստեղ լինես էլ, չլինես էլ՝ ընտրվողը մեկ է ընտրվել է արդեն»:

Այսպիսով ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրալի գործերն այդքան էլ լավ չեն «ղարաբաղցիների» շրջանում: Առաջադրվել է ամենափոքր ընտրատարածքից, ոչ թե ասենք մյուս ընտրատարածքներից, որտեղ 30-40 հազար գրանցված ընտրողներ կան (ըստ ցուցակի): Բայց անգամ այդտեղ «ընտրվել» ա բազմաթիվ խախտումներով՝ մի կերպ հավաքելով (բառիս բուն իմաստով) 1596 ձայն: Էս ձայները հավաքած մարդը ամոթ էլ ա որ էլի ասի «ես Ղարաբաղի ադրբեջանցիների առաջնորդն եմ», կամ էլ իրա 1596-ին կարա վերցնի գա, եթե էդ թվի մի մասը մահացած չեն, մի մասը ուրիշ տեղերից հավաքագրված, իսկ կեսը՝ ընտրատեղամասերի ղեկավարների դարակներից հանված թղթեր:

Нет описания фото.

На изображении может находиться: текст

Нет описания фото.

 

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Առաջիկա զարգացումները, իշխանության անասելի քաղաքական ռեպրեuիաների պայմաններում, պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով Հարությունյան Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան Անի Ավետիսյանը չի ապաքինվում, նոր առողջական խնդիրներ է ձեռք բերել Հայտնի են Իրանի նախագահի և Պուտինի սպասվող հանդիպման քննարկման թեմաները ԵՊՀ դասախոսները հայց են ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Առու՛շ, իրար հետ կռվե՛լ եք, կոնկրետ հարցիս պատասխանը տուր․ Աշոտ Անդրեասյան (video) «Փաշինյա՛ն, դե արա այդ քայլը․․․ դու լա՛վ գիտես՝ ինչ է քեզ այդ պահին սպասվելու»․ Արշակ Սարգսյան (video) «Ազատ Արշակյան, պոչդ խուզել ես, ընկել մեջտեղ»․ Էդիկ Անդրեասյան (video) Փաշինյա՛ն, քեզ ԵԱՏՄ-ից չեն հանելու, այլ մի տեղից «դուրս են շպրտելու»․ Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է․ վերջին ու կոնկրետ պահանջներն են դրել դիմացը (video) ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video) COP17-ի շրջանակում կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, սպասում ենք վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել․ Անի Ավետիսյանի քույր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am