Դժվար է Թուրքիայում հայ լինել. Էլիֆ Շաֆաքի հոդվածը The Guardian-ում

Հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում  թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը գրել է. Թուրքիան այսուհետև պարզապես քաղաքականապես բևեռացված երկիր չէ: Այժմ այն ուղղակի բաժանված է երկու մոլորակների. նրանք, ովքեր, անկախ ամեն ինչից, աջակցել են և կշարունակեն աջակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և նրանք, ովքեր, տարբեր պատճառներից ելնելով, դեմ են նրան: Էրդողանը Թուրքիայի ժամանակակից պատմության ամենաանջատողական քաղաքական գործիչն է: Նա պատմում է, որ նախքան վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալու հետ կապված խառնաշփոթը, Թուրքիայի խորհրդարանում թեժ քննարկման առիթ էր դարձել գրող Օսկար Ուայլդը, ում չիմանալով՝ իշխող կուսակցության անդամներից մեկը շփոթել էր «Օսկար» մրցանակաբաշխության հետ: «Երբ նրանք Ուայլդի մասին չեն վիճում, հարվածներով են փոխանակվում»,- գրում է Շաֆաքը: Նա հիշեցնում է, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, որը կանխամտածված օրենքի փոփոխություն է և կարող է հանգեցնել քուրդ պատգամավորների նկատմամբ դատական գործերի և ձերբակալությունների, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հայազգի պատգամավոր Կարո Փայլանին հարվածել են և ատելության խոսքեր հղել: Փայլանն ասել է. «Նրանք չեն կարող մարսել, որ հայ ինքնությամբ մարդը բացահայտում է նրանց ստերը և չի ընկրկում»: Դժվար է Թուրքիայում հայ լինել: Կամ քուրդ, կամ ալևի, կամ գեյ, կամ հրեա, կամ կին, կամ ցանկացած մեկը, ով չի համաձայնվում այն բաների հետ, ինչ կատարվում է երկրում»,- գրում է Շաֆաքը: Նա նշում է, որ երկրում այլևս չկա բազմազանություն, խոսքի ազատությունը ևս վերացել է: Երկրում իշխում է «նույնականության գաղափարախոսությունը», որը ստեղծվել է թուրքական ազգայնականության, իսլամիզմի և ավտորիտարիզմի կողմից: Վարչապետ Դավութօղլուի հայտարարությունը զարմացրեց բոլորին, նա ասաց, որ իր հրաժարականն ընտրություն չէր, այլ «անհրաժեշտություն»: Գաղտնիք չէ, որ հաջորդ վարչապետը կլինի մեկը, ով ամբողջապես կվերահսկվի Էրդողանի կողմից, ով է՛լ ավելի կկոնսոլիդացնի իր իշխանությունը: Վերջիվերջո, Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել նախագահական ռեժիմի՝ իշխանության մենաշնորհով: Երեք տարի առաջ Գեզի պուրակի ցույցերից ի վեր մարդկանց հաճախ և համակարգված կերպով վախեցրել են: Միջինը յուրաքանչյուր չորս օրը մեկ Թուրքիայում մեկը դատվում է Էրդողանին վիրավորելու համար՝ նախագահ դառնալուց ի վեր մոտ 2000 մարդ, նրանց թվում են արվեստագետներ, լրագրողներ, ծաղրանկարիչներ, գիտնականներ, անգամ՝ ուսանողներ՝ Facebook-ում մեկնաբանությունների համար: Լրատվամիջոցները և սոցիալական մեդիաները խիստ վերահսկողության են ենթարկվում: «Անցյալում մենք սև հումորի ավանդույթ ունեինք: Քաղաքականությունը միշտ կոպիտ է եղել, սակայն մարդկանց համար քաղաքական գործիչների վրա ծիծաղելը նորմալ էր: Այսուհետև` ոչ: Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թուրքիայի բնակիչների միայն կեսն է կարծում, որ նորմալ է հրապարակայնորեն կառավարությանը քննադատելը: Երբ Անգելա Մերկելը թույլ տվեց, որ գերմանացի երգիծաբանի դեմ Էրդողանը գործ հարուցի, դա հստակ ուղերձ դարձավ Թուրքիայի ժողովրդավարներին. «Դուք մեն-մենակ եք»,- նշում է Շաֆաքը:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am