Այս բովանդակությամբ նախագիծը վտանգելու է մեր ապագան՝ տասնյակ տարիներ Դավիթ Հարությունյան

Հրապարակ օրաթերթը գրում է.

Փետրվարի 6-ին խորհրդարանի իշխող մեծամասնությունը, արտահերթ նիստով խախտելով մի շարք ընթացակարգեր, ոտնահարելով «ԱԺ կանոնակարգ» օրենքն ու Սահմանադրությունը, ընդունեց ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին հարցը։ Հանրաքվեի պետք է դրվի ՀՀ Սահմանադրության ընդամենը մեկ հոդված, որ դադարեցնեն ՍԴ գործող 9 անդամներից 7-ի լիազորությունները, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի։ Մի քանի օր է՝ ընդդիմադիրներն ու իրավաբաններն աղաղակում են, որ խորհրդարանն իրավունք չունի առանց Սահմանադրական դատարանի եզրակացությունն ստանալու՝ նախագիծն ուղարկել հանրաքվեի, սակայն իմքայլականները Սահմանադրությունը մեկնաբանում էին այնպես, ինչպես իրենք էին ցանկանում, քանի որ այդպես էր ցանկացել Նիկոլ Փաշինյանը, որի գերնպատակն է դարձել՝ օր առաջ ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Հրապարակի  հետ զրույցում նախօրեին տեղի ունեցածն այսպես մեկնաբանեց․ «Նախեւառաջ, նախագիծն ընդունվել է շատ լուրջ ընթացակարգային խախտումներով։ Այսինքն՝ Ազգային ժողովը որոշել է հանրաքվեի դնել մի նախագիծ, որը ոչ թե չընդունված է, այլ՝ շրջանառությունից հանված։ Բանն այն է, որ «Ազգային ժողովի կողմից չընդունված» հասկացությունն իրավաբանական տերմինաբանություն է, դրան սովորական, կենցաղային առումով չպետք է վերաբերվենք։ Սահմանադրության 88-րդ հոդվածով սահմանված է, որ ԱԺ-ն գործում է «ԱԺ կանոնակարգ» օրենքին համապատասխան, իսկ այդ կանոնակարգ-օրենքը նախատեսել է, որ սահմանադրական փոփոխությունները չընդունված համարվելու համար պետք է անցնեն հաջորդական 5 փուլ»։ Եթե այդ 5 փուլից որեւէ մեկը չի անցնում, ապա նախագիծը հանվում է շրջանառությունից։ Այսինքն՝ նախագիծը պետք է նախ առաջին ընթերցմամբ, պատգամավորների թվի 2/3-ով ընդունվեր, որից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկվեր, հետո պետք է քվեարկվեր ՍԴ ուղարկելու հարցը, ՍԴ-ն պետք է տար դրական եզրակացություն, պետք է դրվեր երկրորդ ընթերցմամբ քվեարկության, եւ եթե այս վերջին փուլում պատգամավորների թվի 2/3-ի չափով ձայն չհավաքվեր, նախագիծը նոր կարող էր համարվել չընդունված։ «Այսինքն, եթե առաջին ընթերցմամբ չքվեարկվեց, հանվում է շրջանառությունից, եթե քննարկումից հետո չքվեարկվեց, որ ուղարկում են ՍԴ, հանվում է շրջանառությունից, ՍԴ-ն տվեց բացասական եզրակացություն՝ դարձյալ հանվում է շրջանառությունից։ Այսինքն՝ հիմա այն հանված է շրջանառությունից, ոչ թե չընդունված է»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

- Այդ դեպքում ինչպե՞ս են նախագիծն ուղարկում հանրաքվեի։

- Կատարում են շատ լուրջ իրավական սխալ։ Երկրորդ խախտումն էլ այն է, որ մեկնաբանում են, թե՝ կարծես թե սահմանադրական վերահսկողությունը պարտադիր չէ` հղում անելով Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասին: Նշեմ, որ 202 հոդվածի թե՛ առաջին մասում, որը վերաբերում է ընդհանրապես սահմանադրական հանրաքվեին, թե՛ 2-րդ մասում, որը վերաբերում է ԱԺ-ի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններին, ինչպես նաեւ 202 հոդվածի 3-րդ մասում որեւէ տեղ Սահմանադրական դատարանը հիշատակված չէ։ Բայց դա ամենեւին չի նշանակում, որ Սահմանադրության մյուս նորմերը կիրառելի չեն։ Իսկ Սահմանադրության 168-րդ եւ 169-րդ հոդվածներն ուղղակիորեն նշում են, որ դա պարտադիր պահանջ է։

- Կա՞ Սահմանադրության մեջ կամ «ԱԺ կանոնակարգ» օրենքում որեւէ սողանցք, որից օգտվել են գործող իշխանություններն այս հարցում։

- Իրականում որեւէ բացթողում չկա։ Սա բացթողում կարող են գնահատել նրանք, որոնք, չհետեւելով տարրական իրավական կանոններին, հատվածական են կարդում Սահմանադրության նորմերը՝ չհամադրելով սահմանադրական այլ նորմերի հետ։ Ես լսել եմ քննադատական կարծիքներ, որ առաջին ընթերցմամբ մերժելու դեպքում նախագիծը պետք է գնա ՍԴ: Սակայն իմ կարծիքը միանշանակ է` առաջին ընթերցմամբ մերժելու դեպքում նախագիծը հանվում է շրջանառությունից, այլ ոչ թե պետք է գնա Սահմանադրական դատարան։

- Երբ մենք հարցրինք նախագծի զեկուցող Վահագն Հովակիմյանին Սահմանադրության 168-րդ հոդվածի շրջանցման մասին, որը պարտադրում է նախագիծն ուղարկել ՍԴ՝ եզրակացության, նա ասաց, որ եթե մի մարմնի օժտում են որեւէ լիազորությամբ, ապա դա չի նշանակում, որ պարտադրող ուժ չունի։ Հնարավո՞ր է նման բան։

- Այո, կան լիազորություններ, որոնք պարտադրող ուժ չունեն։ Այսինքն՝ ՍԴ կարող ես դիմել, կարող ես չդիմել։ Օրինակ՝ կուտակային կենսաթոշակների մասին օրենքը կարո՞ղ ես վիճարկել ՍԴ-ում՝ կարող ես, իսկ կարո՞ղ ես չվիճարկել՝ կարող ես։ Դրա համար 169-րդ հոդվածի 1-ին մասում մի շարք լիազորությունների հետ կապված, նշված է՝ այսինչ հարցով կարող է դիմել ԱԺ, այսինչ հարցով կարող է դիմել պատգամավորների 1/5-ը, այսինքն՝ այդ հարցով կարող է դիմել հանրապետության նախագահը եւ այլն։ Բայց 169 հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերում ասում է՝ դիմում է, առանց «կարող է»-ի։

- Հիմա մենք ի՞նչ իրավական խնդիրների առջեւ կարող ենք կանգնել, եթե իշխանությունը շրջանցում է կամ ոտնահարում երկրի մայր օրենքը եւ անում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Ո՞ւմ առջեւ է պատասխանատու լինելու իշխանությունը։

- Նախ՝ պատմության առջեւ։ Ես նկարագրեցի ընդամենը 2 ընթացակարգային խախտում, բայց էստեղ կան բազմաթիվ բովանդակային խնդիրներ, որովհետեւ բովանդակային առումով էլ նախագիծը, իմ խորին համոզմամբ, չի համապատասխանում Սահմանադրությանը։ Ընդ որում, ցավոք սրտի, այն երկարաժամկետ կտրվածքով կարող է վնասել Հայաստանի զարգացմանը․․․ Եվ ոչ միայն այս փուլում է, որ մենք կունենանք, օրինակ, քաղաքականացված Սահմանադրական դատարան, այլ բանն այն է, որ եթե, օրինակ, այդ 7 դատավորների լիազորությունները դադարեցվեցին, եւ ԱԺ մեծամասնության կողմից ընտրվեցին 7 քաղաքականացված դատավորներ, ապա ուղիղ 12 տարի հետո 9 դատավորների լիազորությունները կդադարեն, որովհետեւ ժամկետը կլրանա, եւ 12 տարի հետո ԱԺ նոր մեծամասնությունը դարձյալ կնշանակի բոլոր 9 դատավորներին` դարձյալ քաղաքականացված։ Եվ այդպես՝ յուրաքանչյուր 12 տարին մեկ: Երբեք նման ձեւով չեն վարվում դատական իշխանության հետ։ Դատական համակարգում պարբերաբար տարբեր քաղաքական իշխանությունների ժամանակ են նշանակում դատավորներ, որպեսզի այն չլինի քաղաքականացված, այլ լինի բալանսավորված։ Եվ խնդիրն այն է, որ այսպիսի բովանդակությամբ նախագիծը վտանգելու է մեր ապագան տասնյակ տարիներ, որովհետեւ 12 տարվա պարբերականությամբ մենք ունենալու ենք նոր քաղաքականացված Սահմանադրական դատարան։ Կան բովանդակային նաեւ այլ խնդիրներ:

- Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հենց դա էր նաեւ ակնարկում, որ իրենք ուզում են ազատվել մի ՍԴ-ից, որը, ձեւավորված լինելով նախորդ իշխանության կողմից, ծառայել ու ծառայում է նախկիններին։ Բացի այդ՝ Հրայր Թովմասյանն իր «հագով է կարել» Սահմանադրությունը, որ ցմահ ինքը լինի ՍԴ նախագահ։

- Հիմա ուզում են ազատվել Հրայր Թովմասյանի՞ց, թե՞ 7 դատավորներից։ Ես կարծում եմ՝ սկսած կառավարության բարձրագույն էշելոնից, վերջացրած քաղծառայության տարբեր օղակներից, իրավապահ մարմիններից, դատական համակարգից, այդ բոլորում հիմնական մասը նշանակվել են նախորդ քաղաքական իշխանության օրոք։ Ինչո՞ւ ենք այդ հարցում լռում եւ սեւեռվել հենց ՍԴ-ի վրա։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է․ սեւեռվել են այն մարմնի վրա, որն առավել դիսկոմֆորտ է ստեղծում իշխանության համար։ Բազմաթիվ այլ պաշտոնյաներ՝ դատավոր, դատախազ եւ այլն, նշանակվել են նախորդ իշխանության օրոք, բայց այդ հարցերում քար լռություն է։

դիտվել է 520 անգամ
Լրահոս
Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Կործանվում ենք, ի՞նչ պիտի լինի․ Սյունիքի բնակիչ (video) Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ Նիկո՛լ, էդ սրտիկի տեղը գիտե՞ս՝ ինչ արա․ քաղաքացի (video) Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան «Նիկո՛լ, դու ես էշի պես զռռում․ քեզ համապատասխան շորերով կմտցնեն․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am