Վանեցյանի բացահայտումն ու խոշոր վրիպումը

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը տպագիր մեդիայի խմբագիրների հետ իր հայտնի հանդիպման ժամանակ մի քանի հետաքրքիր բացահայտում, միաժամանակ նաև մեծ բացթոցում է արել: 

1. Վանեցյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին անձամբ չի ճանաչում, Միքայել Մինասյանին ճանաչում է շատ վաղուց, նրա հետ ընկերներ չեն եղել, ունեցել են նորմալ շփումներ: «Վերջին անգամ նրան հանդիպել եմ ԱԱԾ-ում՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ եւ հանձնարարությամբ: Հանձնարարության բովանդակության մասին գիտեն երեք հոգի՝ ես եւ եւս երկու հոգի, որոնք այսօր իմ քաղաքական թիմից չեն: Մնացած հարցերով խնդրում եմ դիմեք նրանց: Ռամզան Քադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին պատմել չեմ ուզում, որպեսզի չվտանգեմ այն հնարավոր ծրագրերը, որոնք պետք է իրականանան մեր երկրի համար»,-հայտարարել է նա:

Ինչ հանձանրարությամբ է նա հանդիպել Միքայել Մինասյանի հետ` հստակ չէ: Վանեցյանը չի մանրամասնել նաև, թե արդյոք հանդիպման արդյունքը գոհացուցիչ է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Վանեցյանը փակագծերը մինչև վերջ չի բացել` թերևս հասկանալով, որ չափազանց անկեղծանալու դեպքում կարող է մեղադրվել պետական գաղտնիքներ հրապարակելու համար: Թերևս հիմա խոսելու հերթը Փաշինյանինն է: Նա պետք է պարզաբանի, թե նախկիններին հիմնավորապես մերժելուց հետո ԱԱԾ ղեկավարի միջոցով ինչ ասելիքներ ու հարաբերություններ է փորձել կառուցել նախկինների հետ: Ի վերջո, ինչ է պահանջել Միքայել Մինասյանից Նիկոլ Փաշինյանը` փող, գաղտնիքներ, փաստաթղթեր, երաշխիքներ:
2. Ռոբերտ Քոչարյանի գործի մասին խոսելով՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ խոսքը մարտի 1-ի գործի բացահայտման մասին է, և առաջնահերթությունը պետք է տրվի տասը մարդու սպանության բացահայտմանը: Նրա կարծիքով` այսօրվա քննությունը չի նպաստում դրան: «Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ, եւ նա երբեւիցե իր որեւէ քայլով ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից: Ճիշտ կլիներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա կթուլացներ հասարակական որոշ շրջանակներում լարվածությունը եւ միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը եւ բացահայտմանը»,- նշել է Վանեցյանը: Սրանով թերևս ԱԱԾ նախկին ղեկավարը անուղղակիորեն հավաստել է, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ քաղբանտարկյալի կարգավիճակում է:

3. Վանեցյանը ազատման դիմում երեք անգամ է գրել` առաջին դիմումը եղել է գաղտնալսումից անմիջապես հետո, եւս մեկ անգամ՝ աշխատելու ընթացքում և վերջինը, երբ արդեն ազատվել է: Այսպիսով ԱԱԾ նախկին ղեկավարը հաստատել է այդ շրջանում մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե նա դիմումներ է գրում` Փաշինյանի հետ անհամաձայնության պատճառով, դրանք առնչվել են նաև ՍԴ-ին. «Հանձնարարականներ եղել են բոլորի նկատմամբ: Արդեն իսկ իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ լինելու հանգամանքը: Այն զարգացումները, որ եղան ՍԴ շուրջ վերջին շրջանում, ես չէի կարող ուղղակի լինել մասնակից նման զարգացումների: Ինձ ուղիղ հանձնարարական չի եղել: Իմ՝ հրաժարական ներկայացնելու հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնությունը, եւ ես հնչեցրել եմ կանգ առնելու սթափեցնող կոչը»:
4. Արթուր Վանեցյանը չի ընդունում պետական հեղաշրջման փորձի մեղադրանքը . <<Պետական հեղաշրջման փորձ իրականացնող մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում: Ես նման ցանկություն չեմ ունեցել, ընդհակառակը, վստահ եմ՝ ցանկացած մարդ, որը կփորձի իրականացնել պետական հեղաշրջում կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանության, այդ մարդը պետք է դատապարտվի եւ կրի իր պատիժը»,- ասել է նա: Վանեցյանը նաև չի կիսում այն մոտեցումը, թե 2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել հակասահմանադրական ճանապարհով: Նրա խոսքով` դա եղել է համաժողովրդական պահանջ:
5. Առաջիկայում ԱԱԾ նախկին ղեկավարը կգրանցի քաղաքական կուսակցություն, որը լինելու է աջ կենտրոնամետ ուղղվածության և նպատակ չի ունենալու հետ բերել նախկին ուժերին. «Այսօր անհրաժեշտություն կա, որ ձեւավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել հասարակության այն լայն զանգվածը, որը դժգոհ է իշխանություններից, եւ նրանց հույսերը չեն արդարացել: Նրանք մարդիկ են, որոնք չեն ուզում վերադարձ անցյալին: Հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանելը կեղծ օրակարգ է, որը բերվել է քաղաքական դաշտ, թե իբր գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են: Վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որ պայքարելու եմ դրա դեմ: Նման բան չկա»,- ասել է Վանեցյանը:

Հնարավոր է, որ Վանեցյանը բացառելով անցյալի վերադարձը` նկատի է ունեցել, որ նախկին ուժերը կոռուպցիայի և մի շարք արատավոր այլ բարքերի կրողներ են եղել: Բայց անցյալի մի ամենկարևոր ժառանգությունն ամեն դեպքում պետությունն է իր անցած գրեթե 30-ամյա ճանապարհով, Արցախյան հաղթանակով, երկրի բանակով և մնացած ինստիտուտներով: Անցյալի մերժումն այս իմաստով չի կարող լինել ամբողջական, որովհետև ամբողջական մերժումը կնշանակի հրաժարվել ձեռքբերումներից և առաջին հերթին Արցախի հաղթանակից: Վանեցյանի քաղաքական առաջին հրապարակային ուղերձն այս առումով լուրջ բացթողում ուներ, որը ԱԱԾ նախկին ղեկավարը պարտավոր է առաջիկայում շտկել, նաև հստակեցնել, որ այսօր կառուցվող նոր Հայաստանը նախկինների ստեղծածի իրավահաջորդն է` տեր է ձեռքբերումներին, պարտավոր է վերացնել բացթողումները:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 8628 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am