Եթե ռազմական գործողություններ են գնում՝ անիմաստ է բանակցությունների մասին խոսել.Ս.Նիկոյան

«Քառօրյա պատերազմից հետո Ղարաբաղի խնդրի լուծման ընթացքում ձևավորվեց բոլորովին այլ մթնոլորտ :Եթե մինչև հիմա միջնորդ երկրները կարծում էին, որ չպետք է թույլ տրվի, որ ռազմական բախում տեղի ունենա, որովհետև բոլորի մոտ մտավախություն կար, որ նա ռազմական ճանապարհով կլուծի հարցը, այլևս բոլորը հասկացան, որ չի կարող Ադրբեջանը դա անել և լրիվ այլ իրավիճակ է:Ադրբեջանը մինչ այս պարբերաբար ասում էր, որ մեկ օրվա ընթացքում կարող էր լուծել Արցախի հարցը, սակայն բոլորը տեսան, որ չկարողան դա լուծել»,-Հայելի ակումբում հրավիրված   ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը և հավելեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացի վերաբերյալ ունի որոշակի դիրքորոշումների կոշտացում: «Կարևոր է, որ միջնորդ երկրները համարում էին, որ Հայաստանը կամ ԼՂՀ-ն դիմելու է իրենց, խնդրելու, աղաչելու է, եկեք օգնեք, փրկեք, երևի թե, շատերն այդպես էինք մտածում, այդպես չեղավ և ԼՂՀ և ՀՀ սահմանը հայ զինվորն է պահում,այլ ոչ թե խաղաղարար ուժեր և, ըստ էության, մեր բանակը հզոր երկրների և այլ պետությունների խաղաքարտերը խառնել է, և իշխանությունը բանակցությունների վերաբերյալ ունիր դիրքորոշման կոշտացում  »,-ասաց նա: «Ըստ էության, եթե ռազմական գործողություններ են գնում՝ անիմաստ է բանակցությունների մասին խոսել:Բազմաթիվ անգամներ առաջարկ է եղել Արցախի անկախությունը ճանաչելու համար: Բայց ամեն ինչ պետք է անել իր ժամանակին: Եթե հիշում եք, ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ասվել է՝ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը: Այդ գաղափարն ամեն հայի սրտին մոտ գաղափար է: Բայց հիմա, իշխանությունները կարծում են, որ այն պահը չէ, որ այդ որոշումը կայացվի»,-ասաց նա և նշեց, որ երեկ Կառավարությունը ձեռնպահ մնաց դրական եզրակացություն տալ նախագծին և հաստատվեց միայն, որ այդ որոշումը կկայացվի այն ժամանակ, երբ անհրաժեշտ պահը գա:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am