Նոր զառանցանք Բաքվից

Երեկ Բաքվում կայացավ Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստը, որը մամուլի համար եղել է դռնփակ: Նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին, Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Քամիլովը և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքու այցի ընթացքում առանձնազրույցներ կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի հետ։

Փետրվարի 6-ին Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Էլմար Մամեդյարովը Մևլութ Չավուշօղլուին տեղեկացրել է Ժնևում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ունեցած հանդիպման մասին: «Հանդիպման ընթացքում Մամեդյարովը Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան հանդիպումը»,- տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նախարարներն ընդգծել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած տարածաշրջանային ծրագրերի կարևորությունը:

Ժնևի բանակցություններից հետո որոշակի գաղտնիություն պահպանող ադրբեջանական կողմը խորամանկ տակտիկա է որդեգրել: Մի կողմից՝ Ալիևը Թուրքիայի իշխանությունների օգնությամբ Ադրբեջանի պահանջների վրա է ուշադրություն հրավիրում, մյուս կողմից՝ հերթական քարոզչական քայլն է իրականացնում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության՝ ԱՄՆ-ի դեսպանի ու վերջերս Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական» համայնքի ղեկավարի հետ հանդիպում կազմակերպելուց հետո էլ Բաքվից կոչ են արել ԼՂՀ բնակիչներին մասնակցել Ադրբեջանում սպասվող արտահերթ ընտրություններին: Ըստ hraparak.am-ի՝ այժմ էլ Բաքվում գործող, այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք» կազմակերպությունը հանդես է եկել կոչով ուղղված Ադրբեջանի՝ «ծագումով հայ ընտրողներին, ովքեր բնակվում են՝ հայերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում»։

Կոչին հետևում է ցնդաբանություն հիշեցնող մի տեքստ այն մասին, թե ինչպես է Հայաստանը՝ «ագրեսիա գործադրել», «գրավել տարածքները», «իրականացրել ադրբեջանցիների հանդեպ էթնիկ զտումներ», ըստ նրանց՝ «զրկել է Ադրբեջանի տարածքում բնակվող ծագում հայ քաղաքացիներին իրենց ձայնի իրավունքից օգտվելու ու ընտրություններին մասնակցելու հնարավորությունից»։ Մի խոսքով՝ մի իսկական զառանցանք...

Ի դեպ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը քիչ առաջ անդրադարձել է Բաքվում ԱՄՆ դեսպանի աղմուկ բարձրացրած հանդիպման թեմային: 

«Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում», նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: Ապա՝ նաև հավելել է. «Հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992 թվականից Արցախի իշխանությունները ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին: ԼՂ իշխանությունները ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994թ.-ի եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան և Հայաստան հրադադարի համաձայնագրից»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2371 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am