Զինվորի մահվան պատասխանատվությունը՝ Արտակ Դավթյանի ուսերին. ՊՆ-ում կրքերը թեժանում են

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վահրամ Ավագյանը, ըստ նախնական վարկածի, զորքի առջեւ կրակել էր կրծքավանդակին եւ մահացել էր: Զինվորի մահվան գործով ձերբակալվել են 3 ժամկետային զինծառայողներ, որոնց մեջ է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին` Դավիթ Մովսիսյանը:

Զինվորի մահվանից հետո մամուլում հրապարակվեց, թե ՊԲ վերոնշյալ զորամասում հայտնի պաշտոնյաների որդիներն են ծառայում, ինչպես նաեւ աղմկալի մանրամասներ՝ «էլիտար» զորամասի ու այնտեղ տիրող բարքերի մասին: Իհարկե, Արցախի ՊԲ-ն հերքել էր ինֆորմացիան, սակայն նկատենք, որ մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունում սկսել են ուսումնասիրվել: Մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարարությունում են կրքերը թեժանում:

Այսպիսով, դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հեղափոխությունից հետո ՊՆ-ում Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք. նա, 1994 թվականից լինելով Պաշտպանության նախարարության աշխատակից, շատ լավ տիրապետում է, թե նախարարության ներսում ինչ է կատարվում, եւ հեղափոխությունից հետո ձեռնամուխ է եղել այդ երեւույթներն արմատախիլ անելու գործընթացին:

Սակայն նրա այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս: Ասել է թե՝ Դավիթ Տոնոյանը հանդիպում է դիմադրության: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն` ՊՆ գեներալները, հնաբնակ պաշտոնյաները նախարար Տոնոյանին ամեն առիթով հիշեցնում են, որ իրենց հետ կռվի չի մասնակցել, իրենց թիմից չի եղել եւ չգիտի` կռիվն ինչ է, այդ պայմաններում ինչպե՞ս է ընդհանրապես որոշումներ կայացնում կամ նեղացնում գեներալիտետին:


Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ զորամասերում զինվորների հետ տեղի ունեցած դեպքերի մասով Պն-ում ներքին խոսակցություն է եղել, թե ինչու նախարար Դավիթ Տոնոյանը չի զսպում բանակում տիրող անհավասարությունը, ինչու պետք է պաշտոնյաների որդիները արտոնյալ պայմաններում ծառայեն: Ի պատասխան՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը նշել են, որ Դավիթ Տոնոյանը գեներալիտետի բեսպրեդելի դեմ ուժեղ պայքար էտանում դեռ վաղուց, պարզապես դիմադրությունը այնքան մեծ է, որ նրա քայլերը տեսանելի չեն: Ասել է թե՝ նախարարը պատերազմ է հայտարարել հին բարքերով ապրող ու գործող գեներալիտետի դեմ, ու թե ինչով կավարտվի դա, ցույց կտա ժամանակը:

Իսկ հիմա` ավելի առարկայական: «Ժողովուրդ» օրաթերթին հասած հավաստի տեղեկությունների համաձայն` մինչ Վահրամ Ավագյանի մահվան դեպքը` 2019 թվականի հոկտեմբեր ամսին, ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին:

7STOPPED
Քաղաքացին հայտնել է, որ ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ծառայում են պաշտոնյաների տղաներ, եւ այդ տղաների մեջ է նաեւ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, զինվորներին նեղացնում են: Քաղաքացին ՀՀ ՊՆ ղեկավարությունից խնդրել է իրավիճակին լուծում տալ: Ու երբ ինֆորմացիան զեկուցվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նա հրահանգել է արձանագրություն կազմել եւ թեժ գիծ ահազանգած քաղաքացու բողոքը անմիջապես ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Դատելով իրավիճակից՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կա՛մ անպտուղ քայլեր է արել, նրան լսող չի եղել, կա՛մ էլ մատը մատին չի տվել, ինչի հետեւանքով էլ ամիսներ անց տեղի ունեցավ Վահրամ Ավագյանի ողբերգական մահվան դեպքը: Ըստ էության, քաղաքացիներն ահազանգել են իրավիճակի մասին, տեղյակ են պահել ԶՈՒ ղեկավար կազմին, սակայն դժբախտ դեպքը չի կանխվել, որի միակ պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է:

Ու Վահրամ Ավագյանի մահը հենց Արտակ Դավթյանի խղճին է, ով ժամանակին չի կարողացել կամ չի կանխարգելել արտոնյալ զինվորների գործողությունները, ինչը ունեցավ ճակատագրական ավարտ:

«Ժողովուրդ» օրաթերթը թեժ գծից ստացված ինֆորմացիան եւ դրա հետեւանքով իրականացված քայլերի մասին տեղեկությունը փորձեց պարզել Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանից,սակայն նա ողջօրը խոստացավ պատասխան տալ, իսկ երեկոյան խնդրեց հարցը գրավոր ուղարկել գրավոր պատասխան տալու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ մի քանի նիստեր են գումարվել ՊՆ-ում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ ելքեր գտնելու համար,ու ի թիվս այդ հարցերի՝ քննարկվել է նաեւ մեր փոխանցած ինֆորմացիան, որի համար ողջ օրը ՊՆ-ում պատասխան չկարողացան գտնել:

Մենք հետամուտ կլինենք այս խնդրի վերջնական բացահայտմանը:

դիտվել է 2203 անգամ
Լրահոս
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am