Սարկավագներ՝ 60 հազար դրամ, Մայր Աթոռի քահանաներ՝ 1000 դոլար․ որքան աշխատավարձ են ստանում հոգեւորականները

 Հրապարակ օրաթերթը գրում է.

Հայաստանյան ամենակարեւոր հարցերց մեկը աշխատավարձերի թեման է։ Փողոցում հանդիպելիս ամեն երկրորդը գոնե դժգոհում է կատարած աշխատանքի դիմաց իր ստացած վարձատրությունից։ Այդ դժգոհության ալիքը չի շրջանցել նաեւ Աստծուն ամենամոտը կանգնած անձանց՝ հայ հոգեւորականներին․ նրանք բողոքում են ցածր աշխատավարձից եւ համեմատականներ տանում իրենց աշխատավարձի եւ բարձրաստիճան հոգեւորականների ստացածի միջեւ։


Քահանաներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ պատմեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանաները՝ թվով մոտ մեկ տասնյակ, որոնք նույնպես ավարտել են Գևորգյան Հոգևոր ճեմարանը, ամուսնացած են և ունեն ընտանիքներ, ստանում են ամսական աշխատավարձ՝ 1000 ԱՄՆ դոլարին համապատասխան դրամ․ «Հարկ է նշել, որ Հայաստանի թեմերում ծառայող քահանաները, բացի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանաներից, աշխատավարձ չեն ստանում առհասարակ, սա այն դեպքում, երբ Սփյուռքի մեր հոգևորականները արժանապատիվ և, բարոյական առումով նաև ճիշտ կերպով, ամսական ստանում են աշխատավարձ: Հարկ եմ համարում նշել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամուսնացյալ և ճեմարանավարտ սարկավագները ամսական ստանում են 60 հազար դրամ: Ամուսնացյալ սարկավագները միայն սկզբի մեկ տարին ստանում են 150.000 դրամ ամսական աշխատավարձ, այնուհետև կրկին շարունակում են մնալ նույն 60.000 դրամի հույսին: Բանակում հոգևոր սպասավորություն բերող մոտ 50 սարկավագի ամբողջապես վարձատրում է Պաշտպանության նախարարությունը, իսկ Արցախում՝ Պաշտպանության բանակը: Բոլորը զորամասերում անկախ սարկավագի ընտանեկան կարգավիճակից՝ ամուսնացած թե ոչ, ամսական վարձատրության չափը կազմում է 100.000-120.000 դրամ: Վերոնշյալ կարգավիճակում գտնվող հոգևոր ծառայողները չեն օգտվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրենց հասանելիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամ պետության կողմից տրամադրվելիք որևէ ծրագրից»:

Խնդիր կա նաեւ նրանում, որ հայաստանյան թեմերում սպասավորող սարկավագները, անկախ իրենց ընտանեկան կարգավիճակից, չունեն հստակ և ֆիքսված աշխատավարձ, այլ վարձատրվում են թեմակալների որոշմամբ․ «Այս քաղաքականությունը բերում է Հայրենի հոգևորականության մասին հակասական, շատ հաճախ օբյեկտիվ և հաճախ նաև սուբյեկտիվ կարծիքների: Կարծում եմ՝ յուրաքանչյուր իրեն հարգող հոգևորական և առհասարակ քաղաքացի, որը վեց տարի ուսանել և բարձրագույն կրթություն է ստացել, կցանկանա ստանալ ամսվա կտրվածքով արժանապատիվ վճար կամ աշխատավարձ, ինչպես որ դա արվում է մի շարք պետություններում, քան ամեն խորհրդակատարությունից կամ ծիսակատարությունից հետո՝ ընտանիքի գոյությունն ու ապրուստն ապահովելու համար, ստիպված լինի այսպես կոչված խաչհամբույր վերցնել․․․․Կուսակրոն յուրաքանչյուր հոգևորական՝ լինի Հայաստանում թե Սփյուռքում ստանում է ավելի բարձր աշխատավարձ, քան ամուսնացյալ քահանաները: Ցանկանում եմ նշել, որ Մայր Աթոռի կուսակրոն հոգևորականները սկսած աբեղայից ստանում են ամսական 400 ԱՄՆ դոլարի համապատասխան աշխատավարձ, ինչը հոգևոր կոչումին համապատասխան աճում է՝ եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի պարագային հասնում է ամսական մոտ 1000 ԱՄՆ դոլար համապատասխան դրամի»։


Մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ, սակայն նա ողջ օրվա ընթացքում հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն էլ ասաց՝ հարցերը գրավոր ուղարկենք։

Պատասխանը ստանալու դեպքում կհրապարակենք։

դիտվել է 7298 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am