Նախ Վենետիկ, հետո հանրաքվե. միջազգային կառույցները փոխում են պահանջը

ՍԴ դատավորների պաշտոնավարումն ընդհատելու վերաբերյալ Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու Իմ քայլը խմբակցության նախաձեռնությունը պետք է արժանանա Սահմանադրական դատարանի եզրակացությանը: Այս դրույթն ամրագրված է Սահմանադրության 168-րդ հոդվածում: Առանց ՍԴ համաձայնության հանրաքվեի արդյուքները, անկախ ելքից, կլինեն հակասահմանադրական: Իրավական այս պարզ ու հստակ խնդրին իշխող ուժը դեռ չի անդրադարձել: Փոխարենը խնդրին շատ հրատապ արձագանքել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները: Խայտառակ նախագծի ընդունումից անմիջապես հետո նրանք հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացնել Վենետիկի հանձնաժողով՝ հրատապ գործընթացի միջոցով կարծիք ստանալու համար:
«Հայաստանի խորհրդարանը որոշեց արտահերթ նիստ անցկացնել փետրվարի 6-ին, որպեսզի քննարկի մի շարք փոփոխություններ, որոնք կվերացնեն Սահմանադրական դատարանի` օրենսդրության նախագծի Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու պահանջը: Ի թիվս այլի, սա ինքնին կփոխի Սահմանադրության վերանայման կարգը: Բացի այդ, ներկայացվել է սահմանադրական փոփոխություն, որը, կարծես թե, նպատակ ունի անհապաղ դադարեցնել գործող Սահմանադրական դատարանի մի քանի անդամների ժամկետները»,- այս մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլյունենի տարածված հայտարարության մեջ։
Համազեկուցողները նշում են, որ այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա:
«Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այդ կապակցությամբ բարձրացված մի քանի հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնի կարծիքի համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,-ասվում է հայտարարության մեջ։
Նման հայտարարությունից հետո նախագահ Արմեն Սարգսյանը, անշուշտ, կարող է հիմնավորապես մերժել հանրաքվեի նախագծի ստորագրումը` մատնանշելով միջազգային կառույցների մտահոգությունը:
Առաջիկա օրերին պարզ կդառնա `նախագահ Սարգսյանը որոշել է սահմանադրակա կարգի տապալման հարցում դառնալ Նիկոլ Փաշինյանի գործընկերը, թե մնալ պետական մտածողության կրող:
Ավելորդ է ասել, որ նման տոնով միջազգային կառույցները խոսում են միայն ժողովրդավարությունից հեռո երկրների իշխանությունների, օրինակ Ադրբեջանի հետ:


Հայկ Դավթյան

դիտվել է 14239 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am