Որքա՞ն գումար կտնտեսեն սպառողնեը գազի գնի իջեցումից

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիան» այս անգամ առաջարկել է ինչպես խոշոր, այնպես էլ փոքր բաժանորդների համար սակագները նվազեցնել հավասարաչափ։ Երկու դեպքում էլ այն համարժեք է 19,4 դոլարի։ Սա ավելին է, քան սահմանին Հայաստանին վաճառվող գազի գնի էժանացումը։ Ինչպես հայտնի է, ապրիլի 7-ին Երեւանում ստորագրված փաստաթղթով Հայաստանին մատակարարվող գազի գինը 1000 խոր. մետրի դիմաց գործող 165-ի փոխարեն սահմանվեց 150 դոլար։ Այսինքն՝ նվազեցվեց 15 դոլարով։  Գազի ներքին սակագնի նվազեցումը, որքան էլ լինի, անտարակույս դրական ազդեցություն կունենա թե՛ սպառողների, թե՛ տնտեսության վրա։ Դա ենթադրում է ինչպես բնակիչ-բաժանորդների, այնպես էլ խոշոր սպառողների կողմից սպառված գազի դիմաց կատարվող վճարումների կրճատում։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչ տնտեսումների մասին է, անհրաժեշտ է կատարել պարզ հաշվարկ. Յուրաքանչյուր հազար խոր. մետրի դիմաց բնակչության ներքին սակագինն առաջարկվում է նվազեցնել 9,3 հազար դրամով կամ ավելի քան 19 դոլարով։ Գազամատակարար ընկերության սակագնային հայտով կանխատեսվում է, որ բնակչությունը կսպառի տարեկան 527 մլն խոր. մետր գազ։ Ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած առաջարկության բավարարման շնորհիվ սպառողների այս խումբը կտնտեսի տարեկան գրեթե 5 մլրդ դրամ կամ ավելի քան 10 մլն դոլար։ Ինչ վերաբերում է խոշոր սպառողներին, որոնց տարեկան ծախսը գազամատակարար ընկերության ներկայացրած սակագնային հայտով գնահատված է ավելի քան 1,1 մլրդ խոր. մետր, ապա այս դեպքում տնտեսումը կհասնի գրեթե 22 մլն դոլարի։ Հաշվի առնելով նաև մյուս բաժանորդներին՝ գազի սակագնի առաջարկվող նվազեցման ֆինանսական արդյունքը կարող է հասնել մինչև 33-34 մլն դոլարի։ Սա, ըստ էության, այն գումարն է, որ չեն վճարելու սպառողները»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am