Ինչ հսկայական պոտենցիալ ունի ԼՂ խնդիրը, որ անգամ կիսաքայլը կարող է ունենալ նման մեծ արձագանք

Ներկայացնում ենք  Առավոտ թերթի առաջնորդողից մի հատված. «Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագծի Հայաստանի կառավարության եզրակացությունը դարձել է ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային մեդիայի ուշադրության առարկա, սակայն պաշտոնական արձագանքների իմաստով առայժմ աչքի է ընկել միայն Ռուսաստանը: Մոսկվան արդեն երկու անգամ հասցրել է անդրադառնալ խնդրին: Նախօրեին, ինչպես հայտնի է, այդ մասին խոսել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ այսօր էլ արտահայտվել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ այդ քայլը Երևանը չի համաձայնեցրել Մոսկվայի հետ, և որ Մոսկվան հետևում է իրադարձությունների զարգացմանն ու ակնկալում, որ փխրուն հրադադարը խախտող քայլեր չեն արվի: Պեսկովի այս հայտարարությունը գնահատվում է տարբեր կերպ: Դժվար է ասել՝ Մոսկվան դժգո՞հ է Հայաստանի քայլից, թե՞ ընդամենը Բաքվի առաջ է ձեռքերը լվանում: Երևանը համաձայնեցրե՞լ է իսկապես իր քայլը Մոսկվայի հետ, թե՞ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը այլևս չի վստահում Մոսկվային: Պեսկովը Երևանի՞ն է ակնարկում, որ փխրուն հրադադարը կարող է խախտվել, սպառնո՞ւմ է Երևանին, թե՞ Լավրովի նման՝ Պեսկովն էլ Ադրբեջանին հորդորում է խուճապի չմատնվել և չգնալ արկածախնդրության: Հարցերը իսկապես շատ են: Միաժամանակ նաև հստակ է, որ Երևանը կատարել է ընդամենը մի փոքր քայլ: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը կրկին փորձ անի հարձակվել, ապա հարցը կհայտնվի օրակարգում: Այսինքն՝ Հայաստանը ակնարկում է, որ հարցը նույնիսկ օրակարգում էլ չէ: Երևանը վախեցե՞լ է, կանգնե՞լ կես ճանապարհին, թե՞ առանձնապես մեծ և հեռուն տանող պլաններ առայժմ չկային էլ, և Երևանն ընդամենը զոնդաժ է իրականացնում: Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ զոնդաժն իրականացնում է Երևանը: Բանն այն է, որ Հայաստանն անցնող տարիներին վարել է այն աստիճան կախյալ արտաքին քաղաքականություն, որ ներկայումս շատ դժվար է ասել, թե ում ձեռքին է ղեկը, կամ ընդհանրապես քանի ձեռք կա հայաստանյան քաղաքականության ղեկին: Միևնույն ժամանակ ակնհայտ է, թե ինչ հսկայական պոտենցիալ ունի խնդիրը, որ անգամ կիսաքայլը կարող է ունենալ նման մեծ արձագանք: Սա ընդհանրապես ղարաբաղյան հարցում հայաստանյան քաղաքական պոտենցիալի մասին է խոսում, որը տարիներ շարունակ փաստորեն մատնված է եղել պարապուրդի: Այստեղ, իհարկե, շտապելը ամենևին էլ ցանկալի չէ, սակայն նույնքան անցանկալի և վտանգավոր կարող է լինել կես ճանապարհին արգելակելը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am