Ես դրանից տեղյակ չեմ. Հովիկ Աղազարյանը՝ իր հեղինակած նախագծի մասին

«Հրապարակը» զրուցել է «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, որի անունը սահմանադրական աղմկահարույց փոփոխությունների նախագծի 37 հեղինակների թվում է։ Փոփոխություններով իշխանական ուժն առաջարկում է չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը, որի արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի, լիազորությունները։

Պարոն Աղազարյան, քիչ առաջ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրավաբանները, սահմանադրագետներն արդեն հասցրին տեսակետ հայտնել, որ դրանով վերջնականապես տապալելու եք սահմանադրական կարգը, գլխատելու եք դատական իշխանությունը։


Որտեղի՞ց իմացան այդ ամենը, եթե մենք նախագծերը չենք քննարկել եւ փետրվարի 6-ի արտահերթ նիստում ենք պատրաստվում անել։

Նախագիծը հրապարակված է, 37 պատգամավորներով առաջարկում եք չեղարկել Սահմանադրության 213-րդ հոդվածը։

Ես դրանից տեղյակ չեմ, ես ուրիշ նախագծից եմ տեղյակ, որի վերաբերյալ արտահերթ է հրավիրվելու։

Այսինքն, Դուք սահմանադրական փոփոխությունների համահեղինակ չե՞ք, բա ինչո՞ւ է Ձեր անունը գրված։

Չէ, ես հարցի էությանն եմ տեղյակ, բայց գիտեմ, որ արտահերթը վաղն է լինելու։

Մի խումբ պատգամավորների հետ չե՞ք առաջարկում Սահմանադրության 213-րդ հոդվածը չեղյալ համարել եւ դադարեցնել ՍԴ դատավորների լիազորությունները։

Այդ պատգամավորներն են առաջարկում։

Այդ թվում՝ Դուք։

Ըհը։

Եվ ի՞նչ եք առաջարկում։

Նրբություններ կան, իրավաբանական տեխնիկային ես ծանոթ չեմ, այդ տեխնիկան պետք է ճիշտ օգտագործենք, որպեսզի ժողովրդի իրավունքը՝ իշխանության միակ կրողը լինելու, կարողանանք իրականացնենք։ Հիմա իրավաբանական տեխնիկայի խնդիր պետք է լուծվի, որպեսզի ես կարողանամ հստակ պատասխանել։

Ո՞րն է այդ իրավաբանական տեխնիկան։

Դրա համար եմ ասում՝ սպասեք մինչեւ արտահերթ նիստ։

Հիմա Դուք Սահմանադրությունում փոփոխություն անելու նախագծի համահեղինա՞կ եք, թե՞ ոչ, եթե այո՝ ասացեք խնդրեմ՝ ի՞նչ է Ձեր ուզածը, ի՞նչ եք առաջարկում։

Իմ նախագիծը բոլորովին այլ է, իմը փաթեթ է, որը գտնվում է շրջանառության մեջ, իմ նախագիծը Սահմանադրության մի կետին չի վերաբերում, տարբեր կետերի է վերաբերում եւ ոչ միայն Սահմանադրության, դա դատական համակարգի բարեփոխման մասին փաթեթ է։

Հիմա սա մասնակի հարց է, որը նպատակ ունի որոշակի խնդիրներ լուծելու, որի իրավաբանական տեխնիկան մեր գործընկերները մշակում են։

Պարոն Աղազարյան, փաստորեն, Դուք Սահմանադրության իմ նշած հոդվածի փոփոխության առաջարկով հանդես չեք եկել, բա ինչո՞ւ է Ձեր անուն-ազգանունը ստորագրվել նախագծի հեղինակների շարքում։

Դա չի նշանակում նախագծի հեղինակ, դա նշանակում է, որ ես հավանություն եմ տվել, որպեսզի արտահերթ նիստ հրավիրվի եւ այդ հարցի հետ կապված քննարկում լինի։ Ի վերջո, 37 հոգի չեն կարող մի նախագծի համահեղինակ լինեն։

Այդուհանդերձ, գնահատեք այն առաջարկը, որ պետք է չեղյալ համարել Սահմանադրության 213-րդ հոդվածը եւ դադարեցնել ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, բացի Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի։

Ես չեմ ուզում գնահատական տալ, որովհետեւ ես էլ ունեմ իմ առաջարկները, եւ, հետեւաբար, քննարկումների արդյունքում բոլորիս առաջարկներն իմի կբերենք եւ կգանք մի հայտարարի։ Էլի եմ կրկնում՝ երեսունքանի պատգամավոր չեն կարող որոշում կայացնել, ու այդ պատճառով է արտահերթ նիստ հրավիրվել։

Դուք կո՞ղմ եք ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ առաջարկին։

Ես այս պահին չեմ կարող պատասխանել՝ դրական կամ ժխտական, երբ իմ գործընկերները տեխնիկայի մասին կլուսավորեն, ես կկողմնորոշվեմ։

Իսկ հնարավո՞ր է, որ, Ձեր կամքից անկախ, Ձեր անունը գրեին մի նախագծի տակ, որի հետ կապ չունեք։

Ես ասում եմ՝ դա արտահերթ նիստ հրավիրելու համար է, ու այդքան մարդ չեն կարող նախագծի հեղինակ լինել։

Ինչո՞ւ չեն կարող։

Դուք այդպիսի բան լսե՞լ եք, որ լինի։

Չենք լսել, հիմա լսում ենք։

Ես իմ առաջարկների մասին վաղուց եմ խոսել ու վերահաստատում եմ, որ մեր պես երկրների համար ՍԴ-ն շքեղություն է, եւ պետք է լուծարել, վճռաբեկն էլ լուծարել, ստեղծել գերագույն դատարան։ Իսկ Ձեր ասածը, որ դադարեցնել լիազորությունները, իմ մյուս գործընկերների տեսակետն է, ի՞նչ կարող եմ ասել, մինչեւ չքննարկենք, ոչինչ չեմ կարող։

 

դիտվել է 311 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am