Սերժ Սարգսյանի «ոսկեղենիկ» թիմը. Արցախին ուղղված օգնությունն ընտրակաշառքի համար է օգտագործվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի` այս տարվա ապրիլի 17-ին, այսինքն՝ քառօրյա պատերազմից հաշված օրեր անց տեղի ունեցած ընտրություններից առաջ հանրությունն ակնկալում էր, որ  այս անգամ, երբ սահմանին կանգնած հայ զինվորը Հայրենիքը պաշտպանելու համար իր կյանքն է զոհում, ՀՀ իշխանություններն իրենց ընտրակեղծարարներին կապերից չեն արձակի եւ ընտրողների վրա բաց չեն թողնի: Սակայն ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն ինչպես հենվել է ընտրակեղծարարների վրա, այնպես էլ շարունակում է վարվել: Երիցս ապացուցվեց, որ ընտրակեղծարարը անհայրենիք եւ պիղծ է, նրա միակ սրբությունը փողն ու իշխանությունն է: Պարզվում է՝ Կոտայքի՝ դեռեւս նախկին մարզպետ Արամ Հարությունյանը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կեղծման «հրամանատարներից» էր, 2014 թվականի դեկտեմբերին ստեղծել է «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» անունով հասարակական կազմակերպություն: Այս կառույցը «ժառանգականության» սկզբունքով անցել է Կոտայքի գործող մարզպետ Կարապետ Գուլոյանին: Վերջինս բարեգործության նպատակով գումար հավաքագրելու անվան տակ Հրազդանում գործող ընկերություններին եւ անհատներին «առաջարկում» է գումարներ փոխանցել այդ հիմնադրամին: Սակայն ամենազազրելին այն է, որ երբ Հրազդանում դպրոցներին եւ բժշկական հաստատություններին հրահանգվել է Արցախին օգնություն փոխանցել, մարզպետարանից կրկին մարզպետի հիմնադրամի հաշվեհամարն են տվել: Ի դեպ, այդ գումարները հավաքվել են ընտրությունների ժամանակ, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ դրանց մի մասն օգտագործվել է ընտրակաշառք բաժանելու համար: Իսկ որպեսզի այդպես էլ հնարավոր չլինի պարզել, թե Արցախի անունով հավաքված գումարի որ մասն է Արցախ հասել, մարզպետարանը Արցախին «օգնությունը» ապրանքով է ուղարկել: Մի խոսքով, եթե մարդը հոգով ընտրակեղծարար է, ապա դա ընդմիշտ է, եւ ոչինչ նրան չի շտկի»:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am