Շոու հայտնի սցենարով. ով է հաջորդը

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպին, երբ ՀԴՄ կտրոն է պահանջել, սակայն աշխատակիցները չեն կարողացել տրամադրել, ինչից հետո զանգահարել է Արցախի հարկային մարմիններին՝ պահանջելով տուգանել ռեստորանը։
Փաշինյանը այս պատմությունից մեծ աղմուկ էր բարձրացրել և հայտարարել, որ ռեստորանի սեփականատերերը «զինվորի բաժին են գողանում»: Ի դեպ, ինքն ընտանիքի հետ զինվոր որդուն այցելության էր մեկնել:

Պարզվում է՝ Փաշինյանը ընտանիքի հետ փետրվարի 2-ին այցելել էր Ari Resort ռեստորան, որը գտնվում է Երևան-Ստեփանակերտ ճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում: Ռեստորանի սեփականատերը «Դիրքերում» ֆիլմաշարի հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանն է։ Վերջինս դեռ փետրվարի 3-ին ֆեյսբուքյան իր էջում շուրջ 27 րոպե պատմել էր տեղի ունեցած միջադեպի մասին և նշել, որ իրենք հաստատագրված վճար են տալիս, ինչի դեպքում ՀԴՄ կտրոն տպելը որևէ նշանակություն չունի։ Զաքարյանը այլ տեղեկատվություն էլ է հայտնել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ վարչապետ Փաշինյանի որդին զինվորական ծառայության ընթացքում շրջում է թիկնապահներով։

Ավելին, համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանը Արցախ էր այցելել 12 մեքենայի ուղեկցությամբ։ Իսկ վարչապետի փակած 39 հազար դրամ հաշիվից ընդամենը 585 դրամ էր մուտք լինելու պետական բյուջե:
Բարձրացված այս աղմուկն, այնուհանդերձ, պատասխան չտվեց մի քանի հարցերի: Առաջինն՝ ինչ իմաստ ուներ ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելը, երբ ռեստորանի սեփականատերը հրապարակավ խոստովանել է եւ նախապես հայտնել վարչապետին, որ ՀԴՄ ապարատը սարքին չի եղել եւ խնդիրներ է ստեղծել: Երկրորդ՝ ինչ գործ ունի Նիկոլ Փաշինյանը եւ ինչ իրավասություն այլ երկրի իրավապահ մարմիններին հրահանգներ տալու:

Կարելի է հաշվարկել, թե որքան ծախս է նստել բյուջեի վրա 12 ավտոմեքենայով Արցախ հասնելու համար, բնականաբար չենք հավատա, երբ ասեն, որ սեփական գրպանից է: Եթե համեմատենք այդ գումարն ու ՀԴՄ չխփած կտրոնից ակնկալվողը, ապա ծիծաղելի իրավիճակ կունենանք: Եւ վերջապես համացանցում ակտիվ քննարկում էին նաեւ նշված ռեստորանի հեռավորությունը Փաշինյանի որդու զորամասից, թե ուներ արդյոք իրավունք այդքան հեռավորություն անցնելու: Կարճ ասած՝ վարչապետը իր իսկ փորած փոսում հայտնվեց, որից դուրս գալ էր պետք:

Եւ ժամեր անց՝ ուշադրությունը պողոսներ ուշադրությունը շեղելու նպատակով ոստիկանական դիմակավորված անձինք ասֆալտին փռեցին գործարար Ռուբեն Հայրապետյանին: Փաշինյանի մոտ կայուն ձեռագիր է դառնում՝ տհաճ աղմուկը շեղելու նպատակով այլ պատմություն սարքելը, գրիչի հայտնի անհեթեթությունը խլացնելու նպատակով էլ օրերս բերման ենթարկվեցին մի շարք հայտնի անձինք՝ Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան,Ադեկվատներ: Այս անգամ շոուն որոշել էին Ռուբեն Հայրապետյանի միջոցով ապահովել, որն ավելի քան դրամատիկ ստացվեց: Հայրապետյանը, ում տունը մի քանի անգամ խուզարկել են, մի քանի ժամ անազատության մեջ գտնվելուց հետո ազատ արձակվեց ու հայտարարեց. «Հերթական կապիկությունն էր ընդամենը։ Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող նման տեսակով վախեցնել։ Եթե անգամ պառկեցնեին ասֆալտին, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկեցնելը, բայց որ ես եմ մի օր պառկեցնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ է»։
Հայրապետյանը նշեց, որ առանց ուժ գործադրելու են բերման ենթարկել։ Անօրինական զենք իր մոտ չի եղել, եղել է միայն 3 օրինական զենք, որի թույլտվությունը ունի․ «2-ը որսորդական են, 1-ը՝ իմ անվտանգության համար»։
Այս իրավիճակն ավելի քան խոսուն է, Ռուբեն Հայրապետյանը, ով բնականաբար սուրբ անցյալ չի ունեցել, այսօր բաց հակամարտության է գնում իշխանությունների հետ, քանզի ակնհայտ է իշխանության որակն ու նպատակները: Իսկ երբ իշխանության նկատմամբ այլեւս վախ չկա, դա նշանակում է, որ նրա վերջը մոտ է:

Անի Սահակյան

դիտվել է 1987 անգամ
Լրահոս
Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է Տիկին Բաղդասարյան, մնացեք, Դուք ինձ ուրախացնում եք. Մեսրոպ Մանուկյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video) 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am