Գնդակն Ադրբեջանի դաշտում է. Է. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմին նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստ ընթացքում ՀՀԿ-ականները քննարկել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հացրեր, հիմնականում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցերին: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ երեկ պատգամավորների հետ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ պարզ է, որ քանի դեռ բանակցությունները չեն սկսվել եւ սահմանին տեղի են ունենում կուտակումներ, պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: «Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ՝ ռազմական գործողություններ սպասվում են, թե չեն սպասվում, բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ձգտում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մեկ անգամ նա տապալվեց, մեկ անգամ ադրբեջանական ծրագիրը ձախողվեց: Այս պահին ես չեմ կարող խոսել Ադրբեջանի ծրագրերի մասին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ կառավարության այսօրվա որոշմանը՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել ԱԳՆ-ի ներկայացրած եզրակացությանը, որտեղ էլ նշված է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը կախված է Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարությունների քննարկումներից՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները: «Այսինքն՝ ՀՀ նախագահի հստակ արտահայտած կարծիքն առ այն, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանն սկսի պատերազմ մնում է ուժի մեջ»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ նշելով, որ գնդակն Ադրբեջանի դաշտում է,  եւ եթե իրենք փորձեն խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա ՀՀ-ն կիրականացնի այն քայլերը, որի մասի խոսել է Սերժ Սարգսյանը:    

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am