Ահա թե ինչքան գումար էր փոխանցվելու ՀԴՄ-ից պետբյուջե


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀԴՄ կտրոն չտրամադրելու հետ կապված հայտնի պատմությունը մի քանի ուշագրավ կողմ ունի: Նախ նշենք, որ ՀԴՄ կտրոնում արձանագրված գումարից պետական բյուջեն ստանում է 1,5 տոկոս: Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանի` ռեստորանում կատարած վճարումից ընդամենը 500 դրամ գումար էր փոխանցվելու պետական բյուջե: ՀԴՄ ապարատն անսարք է եղել, կես ժամ անց սարքը աշխատել է, ՀԴՄ-ն տպել ու վայբերով ուղարկել են վարչապետի տված համարով։ Չնայած սրան` ռեստորանի տերը տուգանվել է 75 հազար դրամով, քանիր որ վարչապետը զանգել է Արցախի պետնախարարին, հաղորդում տվել և պահանջել, որ տուգանեն: Փաշինյանը ռեստորանի աշխատողներին անվանել է զինվորի փայ գողացողներ: Իսկ ինքը` Փաշինյանը Արցախ է մեկնել 12 ավտոմեքենայից բաղկացած շարասյունով:
Փաստորեն, Վարչապետին կարելի է պետության հաշվին շարասյունը հասցնել Արցախ` որդու տեսակցության համար: Դա բանակի ու զինվորի հասանելիքը չի քչացնում, բայց այ 500 դրամի մուծումը, որ ՀԴՄ-ից փոխանցվելու էր բյուջե, մի այլ կարգի վնասում էր բանակին:
Այսքանից հետո մեծ հարց է` որևէ մեկը ցանկություն կունենա՞ ներդրում կատարել Արցախում կամ Հայաստանում, որտեղ ՀԴՄ-ն 30 րոպե ուշ տպելու համար մարդուն միանգամից տուգանում են:

դիտվել է 13628 անգամ
Լրահոս
Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am