Պուտինի հետ նոր առևտրի ժեստ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում վստահեցրել է, որ ամերիկյան ընկերությունները ներդրումներ չեն անի մի երկրում, որտեղ չկա օրենքի գերիշխանություն ու ժողովրդավարություն։

Հիշեցնենք, որ Փոմփեոն նախօրեին էր ժամանել Ալմաթի և իշխանությունների հետ դռնփակ բանակցություններից հետո որոշ փակագծեր բացել «Ազատության» ղազախական ծառայության հետ զրույցում. - «Ամենուր և միշտ՝ աշխարհով մեկ, բոլոր հանդիպումների ժամանակ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին: Այդ առումով իրական առաջընթաց ենք տեսել Ղազախստանում։ Տեսել ենք, որ նոր կառավարությունը փոփոխություններ է ձեռնարկում և ճանապարհ բացում բարեփոխումների համար: Դա երևում է նաև ամերիկյան ընկերություններից, որոնց թիվը գնալով ավելանում է: Ամերիկյան ընկերություններ չեն կարող և չեն գնում երկրներ, որտեղ չկա հարգանք օրենքի գերիշխանության ու մարդու իրավունքների նկատմամբ»:

Պետդեպարտամենտի ղեկավարն արդեն չորրորդ օրն է շրջագայում հետխորհրդային տարածքում. անցած շաբաթավերջին Փոմփեոն այցելել էր Ուկրաինա, ապա Բելառուս, Ղազախստան, այսօր էլ վերջին կանգառն է արել Ուզբեկստանում:

Փորձագետներն այս երկրների ընտրությունը պատահական չեն համարում: Ուկրաինան առանցքային նշանակություն ունի Արևմուտքի համար և Ղրիմի բռնակցումից հետո՝ արդեն ավելի քան 5 տարի, ֆինանսական ու ռազմական աջակցություն է ստանում ռուսական ագրեսիային դիմակայելու համար:

Եվ պատահական չէր, որ Կիև ժամանելուն պես, Մայք Փոմփեոն նախ հարգանքի տուրք մատուցեց արևելքում՝ ռուսների աջակցությունը վայելող շրջանակներում զոհված զինվորների հիշատակին, հետո էլ հրապարակավ ընդգծեց՝ Վաշինգտոնը Ղրիմի բռնակցումը երբեք չի ճանաչի. - «Այսօր ես այստեղ եմ շատ հստակ ուղերձով՝ Միացյալ Նահանգների համար Ուկրաինայի պայքարը ազատության, ժողովրդավարության ու բարգավաճման համար հերոսության օրինակ է: Եվ այդ պայքարին աջակցելու մեր հանձնառությունը անսասան է։ Մենք աներկբա սատարում ենք այս երկրում ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու՝ նախագահ Զելենսկու ջանքերին»:

Պետքարտուղարի այս հայտարարությունը կարևոր էր ոչ միայն նորընտիր Զելենսկու, այլև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար, ում ընդդիմախոսները հիմա փորձում են պաշտոնանկ անել՝ հենց Ուկրաինային վերաբերող մեղադրանքներով:
Կոնգրեսական դեմոկրատները, մասնավորապես, պնդում են, թե Սպիտակ տան ղեկավարը ճնշել է Ուկրաինայի նախագահին՝ հանուն սեփական շահերի, ու ցանկալի արդյունքին հասնելու համար սառեցրել է ֆինանսական ու ռազմական օգնությունը պատերազմական վիճակում գտնվող երկրին: Թրամփը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։

Իսկ պետքարտուղար Փոմփեոն Կիևում որոշեց թվեր մեջբերել. - «2017 թվականի հունվարի դրությամբ մենք ավելի քան մեկ միլիարդ դոլարի աջակցություն ենք տրամադրել Ուկրաինային անվտանգության ոլորտում։ Մեր այս հանձնառությունը մնում է ուժի մեջ, մենք կշարունակենք ֆինանսական օգնությունը, քանի դեռ Ուկրաինան լիովին չի վերականգնել վերահսկողությունն իր տարածքների նկատմամբ»:
Մի քանի ամիս ի վեր ռուսական ճնշումներից է դժգոհում նաև Բելառուսը: Նախագահ Լուկաշենկոն, որ ավելի քան 25 տարի առաջ միութենական պետության համաձայնագիր էր կնքել Մոսկվայի հետ, հիմա հրապարակավ հայտարարում է, թե Կրեմլը, նավթի ու գազի գինը բարձրացնելով, հարկադրում է իրենց ամբողջովին զիջել ինքնիշխանությունն ու հրաժարվել պետականությունից:

Ամիսներ ձգված բանակցություններից հետո կողմերն անցած տարեվերջին այդպես էլ համաձայնության չեկան ռուսական նավթի գնի ու մատակարարումների շուրջ, ինչից հետո Լուկաշենկոն հրապարակային օգնության կոչով դիմեց Արևմուտքին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին:

Պուտինի հետ այս տարաձայնությունների ֆոնին այցելելով Մինսկ՝ պետքարտուղարը հենց ինքնիշխանության հարցն առանձնացրեց. - «Միացյալ Նահանգները ուզում է օգնել Բելառուսին իր ինքնիշխան պետությունը կառուցելու հարցում: Էներգետիկ ոլորտի մեր արդյունաբերողները պատրաստակամ են 100 տոկոսով բավարարել նավթի ձեր պահանջարկը՝ մրցունակ գներով: Մենք աշխարհում ամենախոշոր էներգաարտադրող երկիրն ենք: Ձեզ մնում է միայն մեկ բան՝ դիմել մեզ, և վերջ»։

Համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին Մայք Փոմթեոն խոսեց նաև Ղազախստանում և Ուզբեկստանում: Մոսկվան առայժմ նախընտրում է չարձագանքել ԱՄՆ պետքարտուղարի շրջագայությանը: «Մենք չենք կարող և չենք ուզում մեկնաբանել մեր գործընկերների հանդիպումները երրորդ երկրների հետ։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Արտգործնախարարության դիվանագետներից մեկը, սակայն, անանուն մնալու պայմանով ռուսաստանյան «Վեդոմոստի»-ի հետ զրույցում ասել է. - «Մոսկվան պաշտոնապես որևէ բան չի կարող ասել կամ առարկել, սակայն ակնհայտ է, որ վերջին տարաձայնությունների և Ռուսաստանի հասցեին նախագահ Լուկաշենկոյի կոշտ հայտարարությունների ֆոնին Փոմփեոյի այցը հետխորդային երկրներ չի կարող Կրեմլին չանհանգստացնել»:
Թրամփ-Պուտին հարաբերությունները չսրելու երբեմնի ցանկությունն ավարտվեց նրանով, որ Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի ուղղությամբ ուժգին պատժամիջոցներ կիրառվեցին: Հնարավոր է, ԱՄՆ-ի մուտքը հետխորհրդային տարածք նոր լարում առաջացնի ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում: Սակայն չի կարելի բացառել նաև, որ Վաշինգտոնի վերջին քայլը՝ ընդամենը Ռուսաստանի հետ նոր առևտրի ժեստ է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1432 անգամ
Լրահոս
Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է Տիկին Բաղդասարյան, մնացեք, Դուք ինձ ուրախացնում եք. Մեսրոպ Մանուկյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video) 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am