Ընտրություններ 5 օրից. Ալիևը խանգարում է ընդդիմադիրներին

Հինգ օրից Ադրբեջանն ընտրելու է նոր օրենսդիր մարմին, որը պետք է «նպաստի և համապատասխանի երկրով մեկ մեկնարկած բարեփոխումներին»:

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 9-ին։ «Մուսավաթ» կուսակցությունը սակավաթիվ ընդդիմադիր ուժերից է, որը չի բոյկոտել ընտրությունները և մասնակցության հայտ է ներկայացրել:

Ադրբեջանի լուծարված օրենսդիր մարմնի պատգամավորների մեծամասնությունը կրկին պայքարում է մանդատի համար։ Անցած տարվա դեկտեմբերին հայտարարելով ինքնալուծարվելու անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի իշխող ուժն այդ որոշումը բացատրում էր երկրում մեկնարկած լայնածավալ փոփոխություններով։

Ըստ «Ազատության»՝ «Ենի Ազերբայջան»-ը պնդում էր, որ իր կողմից վերահսկվող Միլի մեջլիսը խանգարում է և չի համապատասխանում նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումներին: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանի լուծարված օրենսդիր մարմնի ներկայացուցիչների 64 տոկոսը կամ 80 հոգի պայքարում է մանդատը վերադարձնելու համար:

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ընդհանուր առմամբ 1637 թեկնածուների, որոնց 83 տոկոսն ինքնառաջադրվել են: Մոտ երկու տասնյակ քաղաքական ուժերի կողմից առաջադրվել են ընդհանուր թվով 272 թեկնածուներ՝ մեծամասնությունը, բնականաբար, նախագահական ընտանիքի գլխավորած կուսակցությունից: Ի դեպ՝ թեկնածուների ընդամենը 22 տոկոսն են կանայք:

Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ժողովրդական ճակատը» և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, բոյկոտել են ընտրությունները՝ հայտարարելով, որ դրանց արդյունքները կանխորոշված են, քանի դեռ չեն իրականացվել իրենց պահանջները՝ «հավասար պայմաններ ստեղծել քարոզչության համար, վերացնել թեկնածուների գրանցման արհեստական խոչընդոտները, ընտրական հանձնաժողովներում ընդգրկել ընդդիմության ներկայացուցիչներին»։

«Մուսավաթ»-ն այն սակավաթիվ ընդդիմադիր կուսակցություններից է, որն ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել, սակայն հունվարի 17-ից` քարոզարշավի մեկնարկից ի վեր այս կուսակցության թեկնածուները պարբերաբար ահազանգում են խոչընդոտների մասին: Անցյալ շաբաթ «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլին, ամփոփելով ընտրողների հետ իրենց մարզային հանդիպումները, հայտարարել էր. - «Իշխանությունների ներկայացուցիչները խոսում են բարեփոխումների մասին, սակայն այդպես էլ հին սովորույթներից չեն հրաժարվել: Ամենուր մեզ հետևում են և խանգարում մեր հանդիպումներին, իսկ Ջալիլաբադի և Բիլասուվարի շրջաններում սրճարանների դռները հանկարծ փակվել են, սնունդը` անհետացել, խոհարարները` հիվանդացել»: Ընդդիմադիր գործչի խոսքով` այդ շրջաններում «արգելվել է սպասարկել կուսակցության առաջնորդներին, պատգամավորի թեկնածուներին և այլ քաղաքացիների»:

«Մուսավաթ»-ը ահազանգել էր իշխանությունների կողմից իրենց նախընտրական հանդիպումները խոչընդոտելու մասին: «Իշխանությունների ներկայացուցիչները խոսում են բարեփոխումների մասին, սակայն այդպես էլ հին սովորույթներից չեն հրաժարվել: Ամենուր մեզ հետևում են և խանգարում մեր հանդիպումներին, իսկ Ջալլիաբադի և Բիլասուվարի շրջաններում սրճարանների դռները հանկարծ փակվել են, սնունդը անհետացել, խոհարարները հիվանդացել», - մասնավորապես հայտարարել էր ընդդիմադիր ուժի առաջնորդ Արիֆ Հաջիլիին՝ ընդգծելով, որ այդ շրջաններում «արգելվել է սպասարկել կուսակցության առաջնորդներին, պատգամավորի թեկնածուներին և այլ քաղաքացիների»:

Ադրբեջանական ընդդիմության այս ու մի շարք այլ մտահոգություններ տեղ են գտել նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցում, որը փաստում է` Ադրբեջանի իշխանությունները խոսքի և հավաքների ազատությունը հերթական անգամ չեն երաշխավորել:

Ամփոփելով արտահերթ ընտրությունների համար հատկացված 22-օրյա քարոզարշավի առաջին տասնօրյակը, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդները նաև հայտարարել են. - «Թեև Ադրբեջանի Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունն ու արգելում գրաքննությունը, այս իրավունքները խիստ սահմանափակված են մի շարք օրենքներով»:
Մոտ 5 միլիոն 200 հազար ադրբեջանցիների քվեարկության ընթացքին փետրվարի 9-ին հետևելու է շուրջ 850 դիտորդ՝ 55 երկրներից։ Բացի ԺՀՄԻԳ դիտորդներից, ընտրություններին կհետևի նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից գործուղված խումբը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1630 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am