Երբ է պատերազմն անխուսափելի

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը: ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Կարելի է ասել, որոշակիորեն հարաբերական հանգիստ է։ Սակայն, արդյոք սա լռություն է՝ փոթորիկից առաջ... Գուցեև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակառակորդի կողմից զորքերի կուտակումներ կան շփման գծում: Երեկ ՀՀ ՊՆ խոսնակը ևս հաստատեց, որ սահմանին հակառակորդի կուտակած զորքն այժմ ապրիլի համեմատ ավելի մեծ է, սակայն նաև վստահեցնում է՝ հետախուզությունն ամեն ինչ տեսնում է, լսում է։ «Իրավիճակը նախորդի նման չէ՝ բավականին ավելի մեծ զորախմբերի շարժի մասին է խոսքը։ Հետախուզությունն ամեն ինչ տեսնում, լսում է, և եթե չլիներ, համապատասխան հայտարարություններ չէին լինի։ Ինչքան է, ինչ է՝ չեմ կարող ասել՝ օբյեկտիվ պատճառներով», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը։ Նա վստահեցրել է, որ հայկական զինված ուժերի հետախուզությունը ուշադիր հետևում է Ադրբեջանի զորքերի տեղաշարժին։ «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել, և հետևաբար այս պահին անակնկալության գործոնն ավելի է նվազել, ինչ մնում է կոնկրետ այն ժամանակ ինչպես եղավ և այլն, կան ռազմական խորամանկության հնարքներ՝ երկարաժամկետ ընտելացնել ինչ-որ իրավիճակի, փորձել խուսանավել, փորձել շեղել ուշադրությունը և այլն։ Իհարկե, այն ժամանակ շուրջ տարիուկես է տևել այդ, այսպես ասած, խորամանկության քայլերի դրսևորումը, իսկ հիմա, ըստ էության, կարճ ժամանակ է, և զորքերը լիովին պատրաստ են», - ասել է Հովհաննիսյանը։ Մայիսը` հայկական կողմի համար որպես հաղթական ամիս, կարելի է ասել, որոշակիորեն հոգեբանական ազդեցություն է թողնում Ադրբեջանի վրա: Բաքվում կամ` վախից են «նախապատրաստական» դիրք բռնել, կամ էլ` իսկապես ավելի լայնածավալ նոր հարձակում են ծրագրում: Վաղը կայանալիք Հայաստանի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծ: Այն կառավարությանը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորների հիմնավորմամբ, օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ-ի կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: «Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար», -նշված է պատգամավորների հիմնավորման մեջ: Այս տեղեկությունը իսկական հիստերիա է արթնացրել Բաքվում: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը մեկնաբանելով Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման նախաձեռնությունը, նշել է. «Հայաստանի կողմից նման ճանաչումը կնշանակի, որ պաշտոնական Երևանը որոշել է վերջ դնել Մինսկի խմբի գործընթացին: Այդ դեպքում Մինսկի խումբը չի ունենա բանակցություններ վարելու մանդատ: Միջազգային հանրությունը պետք է համարժեք պատասխան տա Հայաստանի այդ գործողություններին»,- ասել է նա: Իսկ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն նույն թեմային անդրադառնալի նշել է. «Եթե հայկական կողմը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, ապա այդ դեպքում կխախտվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները: Դա խաչ կքաշի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բազում առաջարկների վրա: Կարծում եմ, որ համանախագահող երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն ԼՂՀ-ի ճանաչման վերաբերյալ: Ադրբեջանը նաև այսօր պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եթե դա տեղի չունենա, ապա մենք պատրաստ ենք ռազմական ճանապարհով կարգավորել հակամարտությունը»: Հայկական կողմի` ԼՂՀ-ն ճանաչելու նախաձեռնությունը վերջնական նախազգուշացում է Բաքվին` լայնածավալ պատերազմի չբռնկելու համար: Ալիևը սակայն, երկրում ապրիլյան հարձակումը «հաղթական» ներկայացնելով` ցանկանում է տպավորություն ստեղծել, թե ժամանակ է տվել հայկական կողմին, իբր` «կամ ազատեք գրավյալ շրջանները», կամ կրկին պատերազմ կլինի: Բաքվի շանտաժի քաղաքականությունը, որքան էլ տարօրինակ լինի, այսօր էլ շարունակվում է` միջնորդների լուռ համաձայնությամբ: Ալիևն այսօր այսպիսին է, որովհետև տարիներ շարունակ բոլորը աչք են փակել նրա շանտաժի քաղաքականության վրա: Այսօր ունենք այն ինչ ունենք: Սակայն հայկական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը, ու այժմ միջնորդներ կամ պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանին, կամ պատերազմն անխուսափելի է: Պաշտոնական Երևանի առաջ քաշած երեք նախապայմանները բանակցություններ սկսելու կոնկրետ հիմք են, առանց այդ հիմքերի ստեղծման, իսկապես, Ալիևի հետ բանակցելը` շփման գծում ռազմական գործողությունների պայմաններում` անհեթեթություն է: Եթե պատերազմական իրավիճակ է` ինչի՞ շուրջ բանակցել ու փորձել պայմանավորվել... Հետևաբար, կկարողանա՞ն միջնորդները խելքի բերել Ալիևին, դրանով էլ կտրվի հարցի պատասխանը` անխուսափելի՞ է պատերազմը, թե ոչ: Թամար Բագրատունի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am