Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով»

«168 ժամը» գրում է. Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«2019թ. հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանում տեղի ունեցող բաց կոնֆլիկտով: Ես ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովում ձևավորված կարծիքը, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ցանկացած նախագիծ՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ, պետք է լինի իրապես կամավոր, բացառի ցանկացած անձնական կամ քաղաքական բնույթի ճնշում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ և չպետք է ազդի դատարանի վարույթում գտնվող գործերի արդյունքների վրա։ Հանրային վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշերին և չեն կարող նպաստել այս իրավիճակի դեէսկալացիային։ Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև: Ես նորից կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և չխորացնել այս անհանգստացնող իրավիճակը՝ ապահովելու համար Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Այսպիսով, անցած երեք օրերի ընթացքում սա եվրոպական կառույցների կողմից Հայաստանին հղված արդեն երկրորդ նման՝ բավական կոշտ ձևակերպումներով ու տողատակերով հայտարարությունն է. ուրբաթ օրը գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ էին հանդես եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողները: Եվ այս պայմաններում, Հայաստանի իշխանությունը՝ իշխող քաղաքական ուժի ձեռամբ, պատրաստվում է խորհրդարանում քննարկել և փորձել ընդունել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կշրջանցվի սահմանադրական փոփոխությունների փաթեթը՝ սահմանադրականության ստուգման նպատակով ՍԴ-ին ուղարկելու, ինչպես նաև Սահմանադրական փոփոխություններ նախատեսող օրենքները նախագահի ստորագրմանը ուղարկելու պահանջները:

Ակնհայտ է, որ այդ փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում եվրոպական կառույցների կողմից դատապարտող հայտարարությունները շարունակվելու են:

Դրանց ի պատասխան՝ Հայաստանի իշխանական ու մերձիշխանական շրջանակներում տարածվում է այն տեսակետը, թե սա մեր ներքին գործն է, եվրոպական կառույցներն իրավունք չունեն միջամտելու, և այլն: Այս կարծիքներն ուղեկցվում են հիշեցումներով, թե սրանք նույն այն եվրոպական կառույցներն են, որոնք նախկինում լեգիտիմացրել են Հայաստանում կեղծված ընտրությունները, նպաստել են նախկին իշխանությունների վերարտադրությանը, և այլն: Այսինքն՝ փորձ է արվում տարածել կարծիք, որ սա զուտ ներհայկական գործընթաց է, և եվրոպացիների կարծիքը կարելի է նաև անտեսել:

Իրականությունը, սակայն, այլ է. Հայաստանը միջազգային հանրության անդամ է (դեռևս) և ունի բազմաթիվ միջազգային պարտավորություններ, ու իշխանության թևերից մեկի կողմից մյուսի նկատմամբ բացահայտ ճնշումների այս քայլերը, տարբեր գնահատականներով՝ իշխանության յուրացման փորձը, չի կարող անհետևանք մնալ: Սակայն Հայաստանի իշխանություններին կարծես դա այնքան էլ չի մտահոգում, և նրանք շարունակում են առաջնորդվել «դուխով», այն դեպքում, երբ վաղուց դրա փոխարեն՝ պետք է գործեին մտքով ու խելքով:

Բայց դա այնքան հեշտ չէ, որքան «դուխով»-ը: Դրա համար եվրոպական կառույցները Հայաստանի հետ արդեն խոսում են այնպիսի լեզվով, որով խոսում են ավտորիտար ռեժիմների հետ:

դիտվել է 916 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am