Կասկածելի լռություն Բաքվից

Ժնևում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա բանակցությունները: Այդքան երկարատև աշխատանքի արդյունքը դարձավ ընդհանուր հայտարարությունը, որից ամեն ինչ ակնհայտ է. չնայած բազային խնդիրներն այդպես էլ չեն լուծվել, կողմերը պատրաստվում են շարունակել 2019թ-ին սկսված «մանր քայլերը», ըստ aravot.am-ի գրում է պարբերականը:

Առաջին հերթին խոսքը լրագրողների և հասարակական գործիչների փոխադարձ այցերի մասին է: Ընդ որում, Բաքուն ու Երևանը ցանկանում են պահպանել նախորդ տարվա տեմպը, երբ արտգործնախարարները հանդիպեցին 5 անգամ, ժնևյան հանդիպումն իր էջերում այսպես է վերլուծել ռուսական «Կոմերսանտ» թերթը:

2020թ. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը անսովոր երկար էր: Այն շարունակվեց հունվարի 28-ին ավելի քան 7 ժամ, իսկ հետո ևս 4 ժամ՝ հունվարի 30-ին: Բայց դա դեռ ամենը չէ. հիմնական բանակցությունների նախօրեին նախարարներից յուրաքանչյուրը հանդիպել էր կարգավորման միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Դա ռեկորդային անվանել չի կարելի. Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև պատմության ընթացքում ավելի երկար բանակցություններ էլ են եղել:

Սակայն Բաքուն դրանք անվանեց «վերջին տարիներին ամենաինտենսիվը»:
Ընդ որում, որևէ արտահոսք, թե ինչի մասին են խոսել նախարարները, չի եղել հենց հանդիպման սկզբից: Չնայած թեթև ակնարկ եղել է առ այն, որ այս հանդիպումն ինչ-որ բանով տարբերվում է, գրում է թերթը: Հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ ֆրանսիացի գործընկերոջն է հասցրել հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը»,- կարճ ասվում էր մամուլի հաղորդագրության մեջ և ընդգծվում, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ: Զրույցի փաստն ինքնին շատ բանի մասին է խոսում. Համանախագահ երկրների նախագահները հազվադեպ են ակտիվություն ցուցաբերում բանակցություններում:

9-ժամյա մարաթոնին հաջորդած պաշտոնական հաղորդագրությունը թվաց բավականին աղքատիկ, նկատում է թերթը: Ինչպես հայտարարեցին Ադրբեջանի ԱԳՆ-ում, կողմերը «քննարկել են 2019թ. առաջ քաշված առաջարկները, մասնավորապես ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը, մարդասիրական փոխականությունը», ինչպես նաև «կարգավորման հիմքում ընկած սկզբունքներն ու տարրերը»: Հատուկ ուշադրություն Բաքուն հատկացրել էր Հելսինկյան եզրափակիչ ակտին. դա 1975թ. ընդունված փաստաթուղթ է, որն ամրագրում է սահմանների անխախտելիությունը, բացատրում է թերթի:

Անցյալ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հայ լրագրողներին թողեցին մուտք գործել Ադրբեջան և հակառակը: Դրանից հետո կողմերը որոշեցին շարունակել փոխայցերը՝ գործընթացի մեջ ներառելով ոչ միայն լրագրողների, այլև հասարակական և մշակութային գործիչների:

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունը գործնականում չէր տարբերվում. դրանում նույնպես ասվում էր 2019թ. արված առաջարկների մասին, ինչպես նաև հաստատվում էր մոտ ապագայում կրկին հանդիպելու ցանկությունը: Ընդ որում, Երևանում «Կոմերսանտի» աղբյուրը հայտնել է, որ Զոհրաբ Մնացականյանը կրկին խոսել է բանակցային գործընթացում «Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններին» ներգրավելու մասին: «Ղարաբաղի իշխանությունները վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տարածքը, այնտեղ ապրող բնակչության օրինական ներկայացուցիչներն են: Եվ առանց նրանց, առանց նրանց համաձայնության հնարավոր չէ խաղաղ կարգավորում: Ուստի մեր դիրքորոշումն այն է, որ բանակցությունները պետք է լինեն եռակողմ՝ Բաքու, Երևան, Ստեփանակերտ»,- ասել է թերթի զրուցակիցը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան իր հերթին «Կոմերսանտին» ներկայացրել է այդ հարցում Բաքվի դիրքորոշումը: «Երբ ասում են «Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններ», ես ուզում եմ հարցնել՝ ու՞մ կողմից ընտրված: Այնտեղ եղել է էթնիկ զտում, և ադրբեջանցիները արտաքսվել են իրենց տարածքներից: Ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել»:

Իր հերթին, թերթը նկատում է, որ Երևանը հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որը գործում է որպես հասարակական կազմակերպություն: «Լեռնային Ղարաբաղը իր ողջ պատմության ընթացքում երբեք երկհամայնք միավոր չի եղել,- ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անցյալ տարի: Անգամ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայկական ինքնավարություն էր, չնայած ադրբեջանցիներին վերաբնակեցնելու հաշվին ժողովրդագրական վիճակը փոխելու Բաքվի փորձերին»:

Ժնևի հանդիպումը տեղի ունեցավ նախորդ հանդիպումից մոտ երկու ամիս հետո: 2019թ. դեկտեմբերին հայ և ադրբեջանցի նախարարները հանդիպել էին Բրատիսլավայում: Ընդ որում` այնտեղ Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել էր անմիջապես իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: Հենց Ռուսաստանի արտգործնախարարն էլ է առաջ է քաշում «փոքր քայլերի» անհրաժեշտությունը, որը նրա կարծիքով կարող է թուլացնել լարվածության աստիճանը և մոտեցնել երկարատև հակամարտության լուծումը:

2019թ. համեստ, բայց հոգեբանորեն կարևոր հաջողությունները ղարաբաղյան հակամարտության գործում ձեռք են բերվել ինտենսիվ բանակցությունների արդյունքում. Արտգործնախարարները հանդիպել են 5 անգամ: Այս տարի կողմերը պատրաստվում են պահպանել տեմպը, ուստի պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ «մոտ ապագայում», եզրափակում է թերթը:

Սովորաբար, բանակցություններից անմիջապես հետո Ադրբեջանի արտգործնախարարը հանդես էր գալիս պարզաբանումներով: Կասկածելի է, որ Ժնևի վերջին բանակցություններից հետո Ադրբեջանը դրանց վերաբերյալ բացասական հայտարարություններ առայժմ չի արել: Կարելի է ենթադրել, որ Ժնևի բանակցությունները ադրբեջանական կողմի համար այդքան էլ ոչ բարենպաստ չեն եղել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2898 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am