Փաշինյանը կասկածում է ոստիկանությանը և մեղադրում այդ կառույցին «թաքնված ռևանշիզմի» մե՞ջ

Առիթներ ունեցել ենք նշելու, որ Նիկոլ Փաշինյանը հակահամակարգային ու հակապետական տարր է։ Նրա մոտ լավ ստացվում է քանդելու գործը, իսկ ահա կառուցելու հարցում նրա մոտ ոչինչ չի ստացվում ու չի ստացվելու, քանզի այդպիսին է նրա էությունը։

Երբ վարչապետի կարգավիճակ ունեցող գործիչը պնդում է, որ ամբողջ պետական ապարատը 100 տոկոսով դիմադրում է հեղափոխությանը և ինքը գործում է ի հեճուկս պետական ապարատի, ապա պարզ է, որ այդպես երկար չի կարող շարունակվել։

Պետական ապարատն, իրոք, դիմադրում է Փաշինյանի էկլեկտիկ, ավերիչ, հախուռն ու անհավասարակշիռ քայլերին։ Դա է պատճառը, որ մեր պետությունը դեռ կանգուն է։ Նման իրավիճակում կա հանգուցալուծման երկու տարբերակ՝

1․ պետական ապարատը դուրս է մղում դեստրուկտիվ տարրին,

2․ Փաշինյանը փլում է պետական կառույցները՝ հանգեցնելով պետության փլուզման։

«Հիբրիդային հեղաշրջման» ուրվականը

Վերջերս մի նյութ հրապարակվեց Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում»։ Ակնարկվում էր, որ եղել է վարչապետին հեռացնելու փորձ, բայց այդ փորձը կանխվել է ԱԱԾ նախկին տնօրենի հեռանալով։

Նիկոլի առաջ քաշած այդ վարկածին իր քաղաքական թիմը չմիացավ։ Փաշինյանը ստիպված էր մարտի նետել տնեցիներին՝ աղջկան՝ Մարիամ Փաշինյանին և աներձագին՝ Հրաչյա Հակոբյանին։

Աղջիկը հուզական դաշտում էր պայքար մղում Վանեցյանի դեմ, իսկ աներձագը, հղում անելով ընտանեկան թերթին, հայտարարեց, որ եղել է պետական հեղաշրջման փորձ ԱԱԾ նախկին ղեկավարի կողմից։

Հրաչյայի խոսքին արձագանքեց ԱԱԾ–ն՝ հերքելով պետական հեղաշրջման վարկածը։ Դրանից հետո Նիկոլը ստիպված եղավ սրբագրել ընտանեկան միջավայրում կայացրած որոշումը՝ Կապանում հայտարարելով, որ իրականում եղել է ոչ թե պետական հեղաշրջման, այլ «հիբրիդային հեղաշրջման» կամ, այսպես կոչված, ռևանշի փորձ, բայց այդ փորձը չի հաջողվել, քանի որ ինքը կարողացել է դեմն առնել։

Ինչպես ցույց են տալիս հետագա զարգացումները, Փաշինյանը չի հավատում նույնիսկ իր ասածներին ու շարունակում է կարծել, որ իր դեմ իշխանության ներսից դավադրություն կա։ Հիմա կասկածի տակ է հայտնվել ոստիկանությունը։

Մենակ մարդու հոգեկան տվայտանքները

Փաշինյանի թերթն այսօր ուշագրավ գնահատականներով է հանդես եկել։ «Ժողովրդի» վարչապետը կասկածում է, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած աղմկոտ գործընթացներն իր «գլխին սարքելու» նպատակ են հետապնդել։ Խոսքը Նարեկ Մալյանին, Արթուր Դանիելյանին, Նարեկ Սամսոնյանին, Կոնստանտին Տեր–Նակալյանին ու մյուսներին բերման ենթարկելու մասին է։

«Առաջիկայում «միտումնավոր ձախողումներ» էլի են լինելու» խոսուն վերնագրով խմբագրականում նա ոստիկանության քայլերը գնահատում է որպես «միտումնավոր ձախողում» և արձանագրում, որ դրա արդյունքում շահել են իր ընդդիմախոսները, իսկ իշխանությունը, այսինքն՝ ինքը, տուժել է։

Նիկոլը տարօրինակ բաներ է նկատել բերման ենթարկելու գործողության մեջ։ «Ոստիկաններն ասում են, որ իրենք «օպերատիվ տվյալներ են իրացրել», բայց ակնհայտ է, չէ՞, որ դրանք կեղծ տվյալներ էին (այլապես ինչ-որ բան կհայտնաբերեին)։ Ուրեմն՝ կամ ինչ-որ մարդիկ ոստիկանությանը կեղծ «օպերատիվ տվյալներ» են տվել, կամ էլ ոստիկանության ներսում է ինչ-որ մեկը վերադասին կեղծ զեկույց ներկայացրել, թե այդ անձանց մոտ ապօրինի զենք-զինամթերքի առկայության մասին «օպերատիվ տվյալներ» ունի»,–գրված է «Հայկական ժամանակի» խմբագրականում։

Դրանից հետո թերթը հարցադրում է հնչեցնում ու անում եզրակացություն․ «Կարո՞ղ էր նման բան լինել։ Իհարկե կարող էր։ Չէ՞ որ այդ երիտասարդներն իրենք են անընդհատ խոսում «ոստիկանությունում ունեցած իրենց աղբյուրների» մասին։ Չենք պնդում, թե ամեն ինչ հենց այսպես էլ եղել է, բայց կրկնում ենք՝ այս տարբերակը բացառել չի կարելի»։

Ուշադրությո՛ւն դարձրեք․ Նիկոլի թերթի խմբագրականը փաստացի մեղադրում է ոստիկանությանը՝ իր ընդդիմադիրների օգտին աշխատելու մեջ ու վերջում էլ ամփոփում հետևյալ ձևակերպմամբ․ «Հարց է ծագում՝ ի՞նչ պիտի անեն այս իրավիճակում Հայաստանի քաղաքական իշխանությունները։ Բնականաբար՝ պիտի ոստիկանության ղեկավարությանը հանձնարարեն ծառայողական քննություն սկսել և ամենայն մանրամասնությամբ պարզել, թե այդ ի՞նչ «օպերատիվ տվյալներ» էին, ումի՞ց են ստացվել, եթե կեղծ էին՝ ինչո՞ւ չեն ստուգվել, եթե իրական էին՝ ո՞վ է նախապես զգուշացրել, որ ոչ միայն ոչինչ չհայտնաբերվի, այլև ամեն ինչ տեսաձայնագրվի, և այլն։ Ու քանի որ ռեզոնանսն ամեն դեպքում քաղաքական էր՝ պետք կլինի պարզել նաև, թե արդյոք այդ ձախողման մեջ քաղաքական հետք չկա՞։

Վերջին հաշվով՝ երբ խոսվում է նաև ուժային կառույցներում առկա «թաքնված ռևանշիստների» մասին, դրանք դատարկ խոսքեր չեն, իսկ հետագա «միտումնավոր ձախողումները» կարող են նաև ավելի լուրջ լինել»։

Եթե Նիկոլն այս խմբագրականը երկնել է, որպեսզի տարանջատվի բերման ենթարկելու խայտառակ պատմությունից, ապա, մեղմ ասած, անհաջող ձև է գտել, քանզի ոստիկանությանն ավտոմատ իր դեմ է հանել։

Իսկ եթե Նիկոլն անկեղծորեն կասկածում է, որ ոստիկանությունն իր «գլխին սարքել» է, ապա դա նշանակում է, որ ինքը հրապարակավ ընդունում է, որ չի տիրապետում ոստիկանական համակարգին։

Երկու դեպքում էլ ինքը միանշանակ տուժում է և իր իսկ թիմի ներսում պառակտման, վախի ու կասկածի ցեց գցում։

Թե ինչպես է այսպիսի տեսակետ հայտնող վարչապետն աշխատելու ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի հետ, դժվար է պատկերացնել։ Բայց հեշտ է պատկերացնելը, թե ինչ կարծիք են կազմելու Նիկոլի մասին ոստիկանությունում այս խմբագրականից հետո։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ «հիբրիդային հեղաշրջում» կոչվածի հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Ակամայից։ Իր իսկ խելքից կամ դրա բացակայությունից։

Նա այնքան դեստրուկտիվ է, որ ամեն օր ցնցում է պետական ապարատը և մասնավորապես ուժային կառույցները։ Եթե նրա ձեռքը բանակին էլ հասնի, ապա ցնցումն ու դեստրուկտիվիզմը ամբողջական տեսք կստանան։ Արժե՞ արդյոք նման բան թույլ տալ։ Պատասխանն ակնհայտ է։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 3633 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am