Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին

Քիչ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասաց, որ ամեն բան անելու է իրականությունը բացահայտելու համար. «Առաջին հերթին ցավակցում եմ մահացած զինվորի ընտանիքին: Երկրորդը՝ նախաքննությունը պետք է պարզի նոր ես ձեզ հետ խոսեմ: Երրորդն էլ՝ ես գնալու եմ միանամ զոհվածի ծնողներին, նրանց կողքին եմ լինելու մինչև վերջ, որ ճշմարտությունը բացահայտվի: Ինձ համար ոչ մի տարբերություն չկա իմ տղան է զոհվել, թե այդ զոհված զինվորը: Ես կմիանամ իրենց մինչև արդարությունը բացահայտենք: Բոլորն ուզում են իմ անվան հետ կապել, չկա նման բան, կգա ժամանակը կտեսնեք իրականությունը, էդտեղ էլ կխաբնվեն բոլորը»,-ասաց նա:

Հարցին՝ խոսե՞լ է իր որդու հետ, նա ի՞նչ է պատմել, ի պատախան Մովսիսյանն ասաց. «Ոչ, եկեք նախաքննական գաղտնիքները չբացահայտենք, թող նախաքննության ընթացքում աշխատեն, լիարժեք բացահայտեն՝ ինչ է կատարվել»,- նշեց Մովսիսյանը:

Նշենք, որ Պաշտպանության նախարարն այս պահին բանակցում է մահացած զինծառայողի հարազատների հետ, որոնք Արմավիր-Երևան մայրուղիով երթ են անում և ցանկանում են զինվորի դագաղը բերել Երևան՝ Պաշտպանության նախարարություն։ Զինվորի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին, նրանք պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը

դիտվել է 1550 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video) Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «խանգարմունքի է» հասցրել Նիկոլին․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video) Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում Առաջիկա օրերին Փաշինյանին ծանր հանդիպում է սպասվում Պուտինի հետ․ Ռոբերտ Մարգարյան (video) Առինջում վեճից հետո հայր ու որդի փայտե մահակով կոտրել են «Rover 416 SL»-ի դիմապակին ու դռները Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը․ «Հրապարակ» Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am