Զինվորի աճյունը հայրական տնից մինչև շիրմատուն տարան ձեռքերի վրա

Գեղարքունիքի մարզի Գեղամասար եւ Վերին Գետաշեն գյուղերում հողին հանձնվեցին մարտական հանձնարարությունը կատարելիս զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի աճյունները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նրանց հուղարկավորությունը կատարվեց զինվորական կարգով եւ վերածվեց համաժողովրդական ոգեկոչման ու խոնարհումի արարողության: Վերին Գետաշեն գյուղում Իգոր Հակոբյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, զինվորականներ, Վերին Գետաշենի եւ հարակից համայնքների հազարավոր բնակիչներ:Հոգեհանգստյան եւ թաղման կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Սիմոն քահանան: Իգոր Հակոբյանի աճյունը հողին հանձնվեց զինվորական նվագախմբով, պատվո համազարկերով: Գեղամասար գյուղում Կորյուն Հարությունյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի զինծառայողները, Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը, Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեգյանը, Գեղամասարի եւ հարակից համայնքների բնակիչներ, զոհված զինծառայողի դպրոցական ընկերները: Զինվորականները և համագյուղացիները Կորյունի աճյունը հայրական տնից մինչեւ շիրմատուն տարան ձեռքերի վրա՝ քայլելով ավելի քան 2 կիլոմետր: Գյուղապետարանի շենքի դիմաց կազմակերպված սգո միտինգում՝ Հայոց եռագույնի ներքո, խոսք հնչեցրեց ՀՀ ՊՆ Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը: «Հայրենակիցներ, հերթական ցավալի զոհն ենք ունեցել, որը ծանր կորուստ է ինչպես Հարությունյանների ընտանիքի, այնպես էլ Գեղամասարի ու մեր ողջ ազգի համար: Լիազորված եմ հայտարարելու, որ Կորյունը զոհվել է մարտական հանձնարարություն կատարելիս: Բացի այդ, նա եղել է առաջնագծում, մարտնչել հայրենի հողի պաշտպանության դիրքերում, իր հերոս ընկերների կողքին: Համարեք նրան հերոսացած մարտիկ: Ցավում ենք ու խոնարհվում նրա շիրիմի առաջ»,-նշեց Գարիկ Առաքելյանը: «Հարգելի հայրենակիցներ, մենք այս սգի մեջ անգամ պիտի պինդ կանգնենք, որ սահմանին կանգնած հայ զինվորն իրեն ամուր զգա, պիտի լինենք միաբան, այլապես մեզ այլ դաշնակից ու օգնող չկա: Այս բազմամարդ թափորը հուշում է, որ մեր սիրելի զավակը սրբորեն է կատարել պարտքը հայրենիքի հանդեպ»,-իր խոսքն ասաց Կորյունի ազգական Վրեժ Հարությունյանը: Կորյուն Հարությունյանի աճյունը եւս հողին հանձնվեց զինվորական նվագախմբով, պատվո համազարկերի ներքո: Հոգեհանգստյան եւ թաղման կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Հոգեւոր հովիվ Տեր-Պսակ քահանան:  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am