«Խնդրում եմ՝ օգնեք մայրիկիս կյանքը փրկել»

«Սիրելի ընկերներ, խնդրում եմ՝ օգնեք մայրիկիս կյանքը փրկել: Մայրս 37 տարեկան է, բժիշկները նրա մոտ հայտնաբերել են չարորակ ուռուցք, նաև առկա է ոսկրային ախտահարում: Բժիշկներն անհապաղ նշանակել են քիմիաթերապիա, այնուհետև` վիրահատություն: Քիմիաթերապիայի 1 կուրսը ստանալու համար անհրաժեշտ է նախնական 330 000 դրամ: Ես 18 տարեկան եմ, աշխատում եմ սուպերմարկետում, այդ աշխատավարձով հազիվ հասցնում եմ տան վարձը տալ և սնունդ ապահովել: Եղբայրս դպրոցական է, և մենք ապրում ենք վարձով: Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել»,- այս գրառումն իր ֆեյսբուքյան էջում կատարել էր Լաուրա Գասպարյանը` գրառման վերջում նշելով հաշվեհամար ու հեռախոսահամարներ: 168.am-ը զանգահարեց նշված հեռախոսահամարով. պատասխանողը Լաուրայի եղբայրն էր՝ 16-ամյա Աբրահամ Գասպարյանը, ով դպրոցական է: Տղան հուզմունքով պատմեց մոր հիվանդության մասին. «Մաման ցավեր ուներ, գնաց հիվանդանոց, սկզբից չէին կարողանում հասկանալ՝ ինչ է, մամոգրաֆիա և կատե անցնելուց հետո բացահայտվեց, որ երկու կրծքում չարորակ ուռուցք կա, նաև առկա է ոսկրային ախտահարում: Հիմա պետք է քիմիաթերապիա անցնի մոտ 6-8 անգամ, յուրաքանչյուրի արժեքը՝ 330 հազար դրամ»: Աբրահամը նշեց, որ քույրը սովորում էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, բայց ստիպված ուսումը կիսատ է թողել, որ աշխատանքի անցնի սուպերմարկետում. «Մինչ հիվանդության բացահայտումը մայրս աշխատում էր սուպերմարկետում, հետո, որ իմացանք, քույրիկս անցավ աշխատանքի՝ կիսատ թողնելով ուսումը»: Այս ընտանիքը վարձով է ապրում «Կիլիկիա» ավտոկայարանի հարևանությամբ գտնվող Նորագյուղում: Աբրահամից հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է հայրը, նա միայն պատասխանեց, որ ծնողներն ամուսնալուծված են: Կարինեի բուժման ծախսերը հոգալու համար VTB բանկում բացվել է հաշվեհամար. VTB-ի հաշվեհամար AMD 16072025552200 USD 16072025552201 EUR 16072025552202 RUB 16072025552203 KOD SWIFT:ARMJAM22 Ստացող՝ Կարինե Գասպարյան Անձնական հեռախոսահամարներ` 093 39 41 81, 091 81 08 11    

դիտվել է 55 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am