ԲԿԳ-ն պատժեց Ադրբեջանին՝ դարձնելով պասիվ անդամ

Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) ղեկավար հանձնաժողովը մայիսի 4-ին որոշում է կայացրել 2011 թվականից անդամակցող Ադրբեջանին ճանաչել որպես ԲԿԳ պասիվ անդամ՝ հասարակական կազմակերպությունների գործունեության համար կաշկանդվածության մթնոլորտին լուծում չտալու պատճառով. տեղեկացնում է ogp.am-ը։ ԲԿԳ-ն 2014 թ.-ին ընդունած ‹‹Արժեքները և սկզբունքները բարձր պահելու քաղաքականության›› հիման վրա առաջին անգամ է նման որոշում ընդունում: ԲԿԳ 22 հոգանոց Ղեկավար հանձնաժողովը, որը կազմված է հավասար թվով կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, Հարավային Աֆրիկայի Քեյփ Թաուն քաղաքում կառավարական մակարդակով որոշում է կայացրել: Քվեարկության արդյունքներն են. 16 անդամ՝ կողմ, 3 անդամ՝ դեմ և 3-ը՝ ձեռնպահ: Ադրբեջանի կառավարությունը ունի առավելագույնը մեկ տարի ժամանակ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից բարձրացված մտահոգություններին անդրադառնալու համար: Ադրբեջանը կճանաչվի որպես ոչ ակտիվ, զրկված կլինի ԲԿԳ ընտրություններում ձայնի իրավունքից, հնարավորություն կունենա ներկա գտնվելու ԲԿԳ միջոցառումներին միայն դիտորդի կարգավիճակով՝ ուսումնական նպատակներով: Որոշման առիթ է հանդիսացել 2015թ.-ի մարտին երեք միջազգային հասարակական կազմակերպությունների` Publish What You Fund, CIVICUS և Article 19 բարձրացրածմտահոգությունը՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության առջև ծառացած սպառնալիքների մասին: Սպառիչ վերանայման գործընթացից հետո ԲԿԳ Չափանիշների և չափորոշիչների ենթահանձնաժողովը եզրահանգել է, որ մտահոգությունները համապատասխանում են իրականությանը: Ի տարբերություն ԲԿԳ-ում Ադրբեջանի խայտառակ կարգավիճակին՝ Հայաստանի հանրապետության կառավարությունը 2015 թվականին արժանացավ ԲԿԳ բարձր մրցանակի՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում՝ ԲԿԳ միջազգային մրցանակաբաշխությանը զբաղեցնելով տարածաշրջանում (Ասիա-Խաղաղօվկիանոսի) առաջին տեղը «Հանրային ծառայությունների բարելավումը բաց կառավարման սկզբունքների գործածմամբ» անվանակարգում: ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանին բարձր մրցանակը հանձնել էր Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն։ Ի դեպ, մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել ԲԿԳ նախաձեռնության անդամ 66 երկրից ավելի քան 35-ը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am