ՍԴ-ն արդեն դատական իշխանություն չէ՞. «ամենավերևից» հրահանգը հստակ է՝ ամեն գնով սևացնել ՍԴ նախագահին ու դատավորներին

Փաստ օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը ուշագրավ միտք է արտահայտել՝ զուգահեռ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրելով «անգրագիտության» մեջ: Նա մասնավորաբար ասել է, թե Թովմասյանը չի հասկանում, «որ ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ, դատական իշխանությունը ներկայացնում է Դատական խորհուրդը»:

Անշուշտ, կարծիք հայտնել որևէ մեկին արգելված չէ, սակայն երևի թե ճիշտ կլիներ, եթե որևէ թեմայի մասին կարծիք հայտնողը գոնե մի անգամ այդ թեմային առնչվող ինչ-որ բան կարդար, տվյալ դեպքում՝ գոնե ՀՀ Սահմանադրությունը, ուր «Դատարանները» բաժնում սևով սպիտակի վրա գրված է.

«Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը»: Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին, ապա, որքան էլ ոմանց համար տարօրինակ հնչի, այս կառույցի մասին էլ հոդված կա Սահմանադրության մեջ.


«Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը»: Սակայն նման «լյապերը» (անկախ հետագա «սրբագրումներից») պատահական չեն ոչ միայն ընդհանրապես, այլև մասնավորաբար այս դեպքում, քանզի «ամենավերևից» հրահանգը հստակ է՝ ամեն գնով սևացնել ՍԴ նախագահին ու ՍԴ դատավորներին:

Իսկ հանձնարարությունը կատարելու ճանապարհին (հատկապես հրատապ ռեժիմով) «բոլոր միջոցներն արդարացված են»: Երեկ առավոտ կանուխ վարչապետն ինքն էր կատարել գրառում, որը ոչ միայն իրավական համայնքի, այլև ընդհանրապես հանրության տարակուսանքն էր առաջացրել:

«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»,-գրել էր Փաշինյանը: Այս գրառումն արդեն տարբեր փորձագետների կողմից որակվել է որպես վարչապետի ուղղակի հրահանգ իր թիմին ու իրավապահներին, իսկ Հրայր Թովմասյանի փաստաբանը նշել է.

«Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և Սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 991 անգամ
Լրահոս
Արաղչին հանդիպման նոր վայր և ժամ է հայտնել Իրավիճակն ավտոճանապարհներին ՀՀ-ն պետք է հաշվի առնի` ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի է վերածվել․ Օվերչուկ Ալիև-Փաշինյան ցնծության ֆոնին այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու․ Աբրահամյան Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Ազիզյան Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» ավտոմեքենաները․ կան տուժածներ Փաշինյանի հետ ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ. «Հրապարակ» Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք…. «Փաստ» Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ» Այսօր թեժ է լինելու․ «Հրապարակ» «Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ» ՔՊ գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացնում. «Հրապարակ» Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին. «Հրապարակ» 1 տարում 6 գույք է հայտարարագրել տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը. «Ժողովուրդ» ՊԵԿ-ում ոսկու ներմուծման շուրջ աղմկահարույց փաստերը՝ Հակակոռուպցիոնը ուսումնասիրում է. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարի համար օրենք չկա, իսկ քաղաքացիներին դատապարտում են. «Ժողովուրդ» Դատախազությունը վարչապետին ուղեկցող վարորդի պատժի վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել, իսկ Միքայել Սրբազանի ավելի խիստ պատիժը բողոքարկել է. Րաֆֆի Ասլանյան «Տրամադրվում ես, մտածում ես, գծում ես, գրում ես, պատրասվում ես, ոգևորվում ու ոգևորում ես ու մեկ էլ…». Վարուժան Գեղամյան Փաստերը այլ բան են ասում․․․ Փակված հակամարտությո՞ւն, թե՞ փակված դիվանագիտություն. Սուրեն Սուրենյանց Բոլոր ուրացողներին, դավաճաններին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկվում․ Տեր Զարեհ (տեսանյութ) Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև․ Բագրատ Սրբազան «Խնդրում ենք չտրվել պրովակացիաներին»․ ԱՆ–ն՝ թուրքական լրատվամիջոցի հրապարակման մասին Ընդդիմադիր պատգամավորը ԱՄՆ-ում կոչ է արել պահանջել Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակումը Վերին Խոտանանի վարչական ղեկավարը գողացել է սյունեցու 6 անչափահաս երեխաներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am