Երթուղային տաքսիների նկատմամբ վերահսկողությունը կխստացվի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումները քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի hետ համատեղ մշակում են նոր փաթեթ՝ հատկապես թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսամոտորային ուղևորափոխադրումների ամբողջ համակարգը կարգավորելու համար: Ենթադրվում է, որ օրենսդրական փաթեթը որոշ սահմանափակումներ կկիրառի, մասնավորապես, երթուղային տաքսիների նկատմամբ՝ առավել խստացնելով տեխզննման պայմաններն ու հաճախականությունը:

Բացի այդ, ըստ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ուղղված դիմում-բողոքների, վերջին մի քանի ամիսներին հայտնաբերվել են հարյուրավոր նմանատիպ դեպքեր, կազմվել են արձանագրություններ, կան վարույթներ, որոնք ընթացքի մեջ են: Ի՞նչ է նախատեսվում նոր օրենսդրական փաթեթով՝ «ՀՀ»-ի խնդրանքով պարզաբանում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը: Նրա խոսքով, այժմ հարյուրավոր չլիցենզավորված տրանսպորտային միջոցներ, տաքսիներ ներգրավված են միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում և փաստացի կատարում են բացառապես կանոնավոր ուղևորափոխադրում որոշակի երթուղով, ինչի հետևանքով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում տվյալ երթուղին օրենքով սահմանված կարգով սպասարկող կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների համար։ Լրացուցիչ գործիքակազմ է անհրաժեշտ, որպեսզի կարողանան բացառել միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումները տաքսիների միջոցով։

Որպես պարտադիր պահանջ՝ տեսչական մարմինը պատրաստվում է վերահսկողության ընթացքում հետևել օրենքի պահանջների պահպանմանը ուղևորափոխադրողների կողմից, այն է՝ ավտոմեքենան պետք է կողային դռներին ունենա համապատասխան գրառում, այդ թվում՝ նվազագույն արժեքի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին օգտվելուց առաջ տեղեկացված լինի, թե մոտավորապես ինչ արժեքով է կատարվում ուղևորափոխադրումը: Տանիքին պետք է տաքսու համապատասխան նշան ունենա և կահավորված լինի պարտադիր սակագնային չափիչով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 688 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am