Նիկոլ Փաշինյանի` ՍԴ դատավոր նշանակելու և ազատելու փափագը

Պարզվում է Հանրայինի հայտնի ռեպորտաժի իրական հեղինակը ոչ թե լրագրողն է, այլ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: politik.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ռեպորտաժը մոնտաժվելուց հետո ուղարկվել է վարչապետ Փաշինյանին և միայն նրա դրական գնահատականին արժանանալուց հետո է եթեր գնացել։ Թերևս պատահական չէր նաև, որ Փաշինյանն իր էջում կիսվել է ռեպորտաժով, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի այն, որպեսզի իր ջանքերը զուր տեղը չլինեն։ Իրականում, եթե Փաշինյանն իսկապես պահանջել է, որ ռեպարտաժը հեռարձակելուց առաջ համաձայնեցվի իր հետ, կնշանակի մենք գործ ունենք տոտալ վերահսկողության և գրաքննության հետ: Եվ այդքանից հետո երկրի վարչապետը գոնե բավարարաչափ հմտություն և հասունություն չունի, որ անձամբ չհպարտանա իր անկրկնելի պատվերով:

Մեծագույն աղետ է, երբ երկրի ղեկավարը չի հասկանում, որ որևէ անձի, իսկ այս դեպքում ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածի խախտումը հակօրինական քայլ է, որի համար վաղ թե ուշ պատասխան է տալու ոչ միայն ինքը` Փաշինյանը, այլ նաև այդ գործով զբաղվող քննիչներն ու դատավորները: Եվ սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որը հավատացնում էր, թե ինքը երբեք որևէ դատավորի ու դատախազի չի զանգելու: Փաստորեն, ոչ միայն դատավորներին է զանգում, այլ Հանրայինի լուրերի ռեպորտաժների մանտաժով է զբաղվում: Սա էլ քիչ է` իր հանցավոր քայլերով անօրինականության է դրդում ողջ իրավական համակարգին, որտեղ աշխատող մասնագետները վարչապետի պատճառով անելանելի վիճակում են հայտնվել:

Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն` Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը: Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
Բայց Նիկոլ Փաշինյանն ինքն իր համար որոշել է, որ անձամբ է սահմանելու ՍԴ լիազորությունները: Մարդը չի հասկանում, որ ինքը ՍԴ դատավորներին նշանակելու և ազատելու գործառույթ չունի, հետևաբար ինքը չպետք է ասի` Հրայր Թովմասյանը կամ որևէ այլ անձ ՍԴ-ում անելիք ունի, թե ոչ:

Փաշինյանը չի ուզում համակերպվել, որ պետության մեջ բացի իրենից կա նաև այլ իշխանություն` դատական և օրենսդիր, որոնք պետք է հակակշիռ լինեն միմյանց: Դատական իշխանությունն ունի սահմանադրական անկախություն և գործում է գործադիր և օրենսդիր իշխանությունից անկախ, այսինքն` Նիկոլից անկախ:
Վերջում` հատուկ պողոսների համար`
Հոդված 168. Սահմանադրական դատարանի լիազորությունները
Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.
2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.
3) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.
4) լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը.
5) լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.
6) որոշում է կայացնում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ.
7) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
8) որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին.
9) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
10) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը.
11) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
12) օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ։

 Հայկ Դավթյան

 

դիտվել է 2969 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am