«Նախկինում ինչ խաղ էին խաղում, հիմա ինչ խաղ են խաղում, միմյանց հետ չի համընկնում». Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից բանակում ծառայության անցնելու համար կամավորականների հավաքագրումն առանձնահատուկ նշանակություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ դա արվում է ցուցադրականության շրջանակներում: «Ադրբեջանը անցած օրերին համառորեն ինչ-որ բաներ էր ցանկանում ցույց տալ՝ մեկ իրենց զինապահեստներն էին ցույց տալիս, մեկ՝ զենքերը: Չի բացառվում, որ այդ շրջանակներում է արվում այս ամենը»,- ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս քայլը ծիծաղելի է համարում այն առումով, որ նրանք նախկինում հայտարարում էին, թե կամավորների հավաքագրելու խնդիրներ չունեն: «Սա մի փոքր ծիծաղելի է այն առումով, որ եթե զինադադար է, եթե ի սկզբանե ասում էին, որ որևէ խնդիր չունեն, ապա ի՞նչ կարիք կա կամավորների հավաքագրել: Մենք, օրինակ, ի սկզբանե հենց առաջին օրվանից հավաքագրել ենք ու չենք թաքցրել: Նույնիսկ ինչ-որ պահի ասել ենք, որ այլևս չգան, որովհետև իսկապես շատ էին գալիս, սակայն տվյալ դեպքում իրենց արարքն անհասկանալի է: Նախկինում ինչ խաղ էին խաղում, հիմա ինչ խաղ են խաղում, միմյանց հետ չի համընկնում»,- եզրափակեց Հովհաննիյսանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սահմանել է երկրի զինված ուժերում կամավոր ու հրատապ ծառայության անցնելու կարգը: Նախարարությունը հաղորդել է, որ հաշվի առնելով զինված ուժերում ծառայության անցնելու ցանկություն հայտնողների մեծ թիվը, սահմանվել է ընթացակարգը: Նշվում է, որ հրատապ ծառայության անցնել ցանկացողները կարող են դիմել այն զորամասի հրամանատարությանը, որտեղ ցանկանում են ծառայել:  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am