Սա՛ է այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի և իր անհոդաբաշխ «քաղաքականության» մասին

Նիկոլը Հրայր Թովմասյանից որպես աչք, ականջ և մարմնի այլ մասեր սղոցող «քծնանքի» նշան, «հավատարմության առհավատչյա», նվեր ստացած գրիչի պատմությամբ ժամանակավորապես շեղեց մարդկանց ուշադրությունը Կապանի «շատախոսալիսում» արած սկանդալային հայտարարություններից։

Հետո էլ «բռնոցի-բացթողոցի» շոու կազմակերպեց, որ մարի գրիչի շուրջ ծագած հրդեհը, բայց չկարողացավ վերջնականապես ջրել կամ ցրել «կապանյան ասուլիսի» թեման։ «Հրապարակային խարակիրիի» այդ ակցիան դեռ երկար կմնա մեր հիշողության մեջ, որպես քաղաքական անմեղսունակության, ցինիզմի, Սահմանադրության, օրենքների և սեփական սահմանադրական իրավասությունների չիմացության «իրեղեն ապացույց»։

Այդ, այսպես կոչված` ասուլիսում վարչահրամայապետ Փաշինյանը «դարակազմիկ» մի շարք արձանագրումներ արեց։

1. Ընդդիմադիր հայացքներ ունենալ և բարձրաձայնել այդ մասին, հրապարակավ քննադատել իրեն ու իր «խունվեյբիններին», հատկապես ընտանիքի անդամներին, մերկացնել իր առատության եղջյուրից թափվող ստերը, քարոզչական մանիպուլյացիաները անհերքելի կոնկրետ փաստերով` նշանակում է պատերազմել «ժողովրդի» դեմ։ Իր ասածին «չէ» ասելը`առաջին իսկ պահանջով ձեռքերը վեր չբարձրացնելը, օրինակ` կաշառքի դիմաց ՍԴ նախագահի կամ դատավորի պաշտոնից չհրաժարվելը, դիմադրելը` դավադրություն է պետության դեմ, հեղաշրջման փորձին հավասար ծանր հանցագործություն։

2․ Հայաստանում կան բազմաթիվ զրոյական կամ դրան մոտ վարկանիշ ունեցող վնգստացող դատավորներ, որոնք խորհրդանշում են «նոր» Հայաստանի պպզովի արդարադատությունը. միշտ իշխանությունների սրտով են գնում ու սրբությամբ կատարում «զոն նայողի» թաքուն և բացահայտ ցանկությունները։ Օրինակ`Քոչարյանի «կալանքը տված» Վաչե-Հրաչը, Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը, Հրայր Թովմասանի տան անօրինական խուզարկությունն արտոնած Արտուշ Գաբրիելյանը և այլն։ Բարձր վարկանիշ ունեցող դատավորները`Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Գրիգորյանը, նույն Հրայր Թովմասյանը, այդ ցանկում տեղ չունեն. նրանք «նախկին կոռումպացված իշխանության» մնացորդներ են, դավադիրներ, որոնցից օր առաջ պետք է ազատվել։

3․ Իշխանության տարանջատման սկզբունքն իր թեթև ձեռքով Հայաստանում վաղուց չի գործում. ում երբ ուզի`կարող է ազատել և ազատում է աշխատանքից։ Նույնիսկ ոլորտի անմիջական պատասխանատուի կամքին հակառակ։ Ամենացցուն օրինակներից մեկը «ոտքի վրա» մաքսատան աշխատողին գործից հանելու «քաղաքական որոշումն» էր։ Մյուսի մասին «հանցագործության վերաբերյալ հաղորդում» ներկայացրեց Կապանում` պատմեց, թե ոնց է ամիսներ առաջ ձեռքի թեթև շարժումով պաշտոնանկ արել Քաղավիացիայի մի խումբ աշխատակիցների իր սրտի «գեղեցիկ աղջնակին» դավելու համար, և ասել` էլ աչքիս չերևաք։

4․ Ինքը, ինչպես եղել է, այնպես էլ մնում է այն համոզման, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանն է հրահրել Ադրբեջանին ԵՏՄ «քարշ տալու» համար. ապացույցներ ունի, բայց խնամքով թաքցնում է։ Փոխարենը «ռուսական կողմի» հետ բարիդրացիական մթնոլորտում «դուխով» քննարկել է խնդիրը` հղում անելով «հանրության տեսակետին», իսկ թե արձագանքն ինչպիսին է եղել` սպանես, չի ասի։ Դա պետական գաղտնիք է, ինչպեսև այն, թե կոնկրետ ում է հայտնել իր մտահոգությունները` իշխանական վերնախավի ներկայացուցիչների՞ն, թե՞ ընդդիմադիր «ջոջերին», որոնց հետ Մոսկվա այցելելիս հաճույքով «շփվում» է։

5․ Մինչև ապրիլյան իշխանափոխությունը խորհրդարանական ընդդիմությունն, ի դեմս «Ելք» դաշինքի և համանուն խմբակցության, որի ղեկավարն ինքն էր, իշխանությունների հետ հարաբերվել է «շանտաժ-առևտուր, առևտուր-շանտաժ» բանաձեւի շրջանակում։ Հիմա նույնը փորձում է անել «Լուսավոր Հայաստանը», բայց հաջողելու շանս չունի` այդ «տրյուկներն» իր մոտ չեն անցնում։

6․ Արցախյան կարգավորման ճակատում լիակատար քաոս է և անորոշություն։ Բանակցությունների սեղանին «փաստաթուղթ չկա»։ Իսկ եթե կա`ինքը դրանից «խաբար» չէ, չգիտի` ինչի շուրջ է բանակցում Ալիևի հետ կամ գիտի, բայց չի ասում։ Բանակցվող փաստաթղթին ծանոթ է մամուլից` լրատվամիջոցներից է տեղեկացել, թե ինչ ժառանգություն է ստացել Սերժ Սարգսյանից` «կրակովյան սկզբունքների» տեսքով։

Ի՞նչ է մտածում այդ մասին, պատրա՞ստ է ընդունել դա որպես հիմք բանակցությունները շարունակելու համար` ոչ մի դեպքում չի բացահայտի։ Պարզ պատճառով` էդ «խաղում» ինքը չկա` դա արցախցիների խնդիրն է. Արցախի նախագահի թեկնածուները պետք է ասեն`փաստաթուղթը, որով հայկական կողմին առաջարկվում է ազատել ազատագրված 7 շրջանները, բացառությամբ Լաչինի իքս կիլոմետրանոց միջանցքի, միջանկյալ, ապա`ինքնորոշման հանրաքվեով որոշվելիք վերջնական կարգավիճակի դիմաց, ընդունելի՞ է իրենց համար, թե՞ չէ։

Եվ, իհարկե` կմեռնի, բայց չի խոստովանի` ո՞րն է, ի վերջո, Սերժ Սարգսյանի «ծանր ժառանգության» այլընտրանքը. փոխզիջումային այն լուծումը, որ, իր ասելով, պետք է հավասարապես ընդունելի լինի թե՛ «Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Սա՛ է այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի և իր անհոդաբաշխ «քաղաքականության» մասին։

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 3940 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am