Ոստիկաններն ու քննիչները Գյումրիում հայտնաբերել են 25-ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 4-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Մուշի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական քննչական և բացատրական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Մուշի բաժին է մեղայականով ներկայացել Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ Բանավանի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Պիճիկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 3-ին Գյումրիի հիվանդանոցից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակացու փողոցի թիվ 36 տան դիմաց գտնվող հուշարձանի մոտից «որովայնի աջ աջակողմնային պատի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Աշոտ Էլոյանը և «որովայնի առաջին պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ՝ 50-ամյա Արթուր Չախոյանը: Վերջինս Գյումրու բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մայիսի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում նշված տան մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Պիճիկյանի և վիրավորների միջև, որի ժամանակ Հ. Պիճիկյանը դանակով հարվածել է նշված անձանց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ վիճաբանությունը, կերուխում է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ արդեն գինովցած վիճաբանել են միմյանց հետ, որը հետո շարունակվել է հուշարձանի մոտ: Քննիչի որոշմամբ Հ. Պիճիկյանը որպես կասկածյալ ձերբակալվել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Կասկածյալ, 25-ամյա Հովհաննես Պիճիկյանը Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am