Դադար առեք

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ գործող իշխանությունն օրեցօր դառնում է անկառավարելի եւ անհավասարակշիռ։ Մենք ազգովի զվարճացանք գրիչի, ապա գրկախառնության պատմության վրա։ Արձանագրեցինք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ կորցնում են ադեկվատությունը, եւ նրանցից ոմանք անգամ իրենց «թիրախների» զավակների դեմ են մարդկանց տրամադրում։ Իսկ ոստիկանության կազմակերպած երեկվա շոուն այնքան անհեթեթ էր, որ ոմանք անգամ քաղաքագիտական «վերլուծություններ» էին անում, թե իշխանությունը հատուկ փիառ է անում «ադեկվադներին»։

Բայց հասկանալի է, որ գործ ունենք ոչ թե բազմաքայլ կոմբինացիաներ մտածող, նուրբ խաղեր կազմակերպող, իր քայլերի հետեւանքները գիտակցող իշխանության հետ, այլ իր անելիքը չիմացող, մոլորված ու իրականությունից կտրված թիմի, որը հենման կետ է փնտրում ու չի գտնում։ Ընդ որում, չի գիտակցում նաեւ այդ վիճակի ողջ ողբերգականությունը։ Ի՞նչ կարելի է խորհուրդ տալ խարիսխը կորցրած եւ օվկիանոսի խորքերում հայտնված այս նավակին ու նրա նավավարին։

Նախ՝ այն, որ ոչ մի երկրում ու ոչ մի ժամանակ իշխանությունների հենման կետը չի եղել այն անգիտակից ամբոխը, որի հավանությանը համառորեն ուզում է արժանանալ մեր իշխանությունը՝ հագուրդ տալով նրա ցածր կրքերին ու բնազդներին։ Երկրորդը․ պետք է դուրս գալ ինտրիգների, անիմաստ դիսկուրսների, ֆեյսբուքյան «բազառների» միջից ու թաղվել գործի մեջ՝ մեկուսանալով աշխատասենյակներում։

Դադարեցրե՛ք հանրության հետ շփումը, մի՛ հետեւեք «լայքերին» ու «քոմենթներին»։ Դադարեցրե՛ք տարբեր ինստիտուտների ու համակարգերի ավերը, ժամանակավորապես հրաժարվե՛ք ինչ-որ բան «բարեփոխելու» ցանկությունից։ Պարզապես աշխատեցրեք համակարգերն ու վերականգնեք նախկին աշխատանքային ռիթմը։ Այսօր մարդիկ անգամ դրան են կարոտ»։

դիտվել է 822 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am