Նիկոլ Փաշինյանը «կացինը» տվել է Տիգրան Հակոբյանին

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ կան օրենսդրական մի շարք բացեր, որոնք հանգեցնում են տեղեկատվական մանիպուլյացիայի: 

«Շատ է խոսվում ատելության խոսքի տարածման մասին: Ինչպես մենք դա կարգավորենք, եթե ատելության խոսքի հասկացության իրավական ձևակերպումը չունենք: Քանի որ չկա կարգավորումը, հետևաբար դա մանիպուլյացիայի հնարավորություն է տալիս: Վիրավորանք, զրպարտություն պարունակող խոսքը դիտարկվում է որպես ատելության խոսք»,- նշել է Տիգրան Հակոբյանը: Նրա խոսքով` ամբողջ աշխարհում տեղեկատվական հոսքերը ինչ-որ ձևով կարգավորում են, որպեսզի նվազեցվեն չարությունը, մանիպուլյացիաները:

Եթե փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչ է տվել Տիգրան Հակոբյանի գլխավորած հանձնաժողովը հեռուստաընկերությունների աշխատանքի բարելավմանը, ապա պետք է արձանագրենք` ոչ մի դրական բան: Ատելության խոսքի իրավական սահմանումը, փաստորեն չկա, դրա համար էլ հանձնաժաղովն այստեղ անզոր է: « Իյա, իրո՞ք»-, կասեր դասականը: Օրենքով հստակ սահմանվում է անաչառությունը, նյութի, հաղորդման բովանդակությունում հավասարակշռության պահպանումը, եթերում տարբեր կողմերի` իշխանության թևերի ու քաղաքական բևեռների քարոզչության հավասարակշռության ապահովումը, եթերային ժամանակի համաչափ հատկացնումը:

Տիգրան Հակոբյանն ու նրա գլխավորած հանձնաժողովը երբևէ դիտարկե՞լ են, թե օրինակ Հանրային հեռուստաընկերության եթերում որքան ժամանակ է հատկացվում գործադիր իշխանության և կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաոզչությանը և որքան` դատական իշխանությանը և կոնկրետ ՍԴ դատավորներին ու նախագահին: Վերջին թարմ օրինակը` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին վարչապետի ասուլիսի ժամանակ հնչեցված բացասական գնահատականն ու գրչի հանրահայտ պատմությանն առնչվող Փաշինյանի բոլոր գրառումները գրեթե ամբողջությամբ եթեր են հեռարձակվել: Մինչդեռ ՍԴ նախագահի պատասխան հայտարարությունից մեջբերվել է ընդամենը երկու հակիրճ նախադասություն: Այս հարցով Փաշինյանին հատկացված ժամանակը բազմապատիկ անգամ ավելի շատ է եղել: Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրով եթեր է հեռարձակվել ռեպորտաժ` ՍԴ նախագահի` ընդդեմ վարչապետի դատական հայց ներկայացնելու վերաբերյալ, որտեղ հնչել են հեգնական գնահատականներ ՍԴ նախագահի հասցեին, որը լրատվական չեզոքության կոպիտ խախտում է և ընդգծված հակաքարոզչություն երկրի ամենաբարձր դատական ատյանի նախագահի հասցեին:
Ընդհանրապես, Հանրային հեռուստաընկերությունը վերջին մեկ տարվա ընթացքում որևէ անգամ հարցազրույցի չի հրավիրել ՍԴ նախագահին, ՍԴ դատավորներին / բացառությամբ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի/ : Սա այն դեպքում, երբ վարչապետը, քաղաքական ուժերը գիշեր-ցերեկ խոսում են դատական համակարգի բարեփոխումների և Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին: Հանրայինը պարտավոր էր ՍԴ բոլոր դատավորներին մեկ առ մեկ հրավիրել հարցազրույցի և հարցնել, թե նրանք ինչ են մտածում իրենց առաջարկվող վաղաժամ թոշակի անցնելու օրենքի մասին: Նման բան չի արվել: Այս ակնհայտ խայտառակություններն արձանագրելը, բարձրաձայնելն ու միջոցներ ձեռնարկելը Տիգրան Հակոբյանի ու նրա գլխավորած հանձնաժողովի սուրբ պարտականությունն է:
Հանրային հեռուստաընկերությունը կառավարության և վարչապետի սեփականությունը չէ և պարտավոր է հավասարաչափ լուսաբանել դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունների գործունությունը:
Տիգրան Հակոբյանը նաև հպարտությամբ նշել է, թե մոտ 6 մլն դրամի տուգանքներ են կիրառել տարբեր հեռուստաընկերությունների նկատմամբ: Տուգանքների մասին խոսելուց առաջ նա պետք է հիշի, որ իր խնդիրն ամենևին էլ ընդդիմադիր հեռուստաընկերություններին ասֆալտին փռելը չէ, վերահսկողական գործառույթ ասվածն էլ կացին չէ, որով ում ուզեն` գլխատեն: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պարտավոր է ապահովել, որ պետական բոլոր պաշտոնյաները հավասար վերաբերմունք ցուցաբերեն բոլոր հեռուստաընկերությունների նկատմամբ և ոչ թե հյուրընկալվեն միայն իրենց սիրելի ռադիոկայանի ու Հանրայինի եթերներում: Տիգրան Հակոբյանի արդարացումները, թե այդ հարցի հետ կապված գրավոր բողոք չեն ստացել, իսկապես զվարճալի են, որովհետև այդ մասին լրատվամիջոցների ղեկավարները հանրային հարթակներում բազմիցս են խոսել:

Այս և մի շարք այլ իմաստներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը թերացել է և չի կատարել իր բուն գործառույթը: Իսկ Տիգրան Հակոբյանի կյանքում շատ բան չի փոխվել`  եթե հեղափոխությունը չլիներ, թերևս նա նույն ջանասիրությամբ ապահովելու էր Սերժ Սարգսյանի անխափան հեռուստաքարոզչությունը: Հիմա նույն բանն անում է Նիկոլ Փաշինյանի համար: Միակ խնդիրը, որին այժմ փորձում է հասնել նա` ոչ իշխանական հեռուստաընկերություններին չեզոքացնելն է:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2131 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am