«Գրիչն արդեն ուղարկվել է դատահետքաբանական, դատահոգեբանական և դատասահմանադրամեկնաբանական փորձաքննությունների». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս որպես ապացույց իր հայտարարության, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բազմիցս իր ծառայություններ է առաջարկել իրեն, հրապարկել էր գրչի լուսանկար.
«Գրիչն արդեն ուղարկվել է դատահետքաբանական, դատահոգեբանական և դատասահմանադրամեկնաբանական փորձաքննությունների՝ փոխանցման պահին Հրայր Թովմասյանի մտքերը բացահայտելու նպատակով...
ՀԳ. Բնականաբար Հրայր Թովմասյանը քծնելա… Բայց գրի՞չ։ Լու՞րջ»:
