Նիկոլ Փաշինյանի հույսը Ալիևն է

Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խայտառակ գնահատական հնչեցրեց իր քաղաքական թիմի վերաբերյալ: Պատասխանելով հարցին` գո՞հ է արդյոք ԱԺ- «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից` Փաշինյանը հայտարարել է, թե «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է ոչ ավել-ոչ պակաս, Ադրբեջանի նախագահը: Ըստ Փաշինյանի` Ալիևը լուծարել է իր երկրի խորհրդարանը, ըստ էության, ընդունելով, որ երկրի խորհրդարանը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: «Նա խնդիր է դրել, որ Ադրբեջանի խորհրդարանում պետք է լինեն երիտասարդներ, ում կրթական ցենզն ավելի բարձր կլինի, ով միջազգային ատյաններում ավելի հաղորդակցվող և ընկալելի կլինի: Այս պահանջը ձեր կարծիքով որտեղի՞ց է առաջացել, առաջացել է ՀՀ խորհրդարանի, մասնավորապես, մեծամասնության միջազգային գործունեությանը հետևելու արդյունքում: Սա է գնահատականը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Իսկապես խայտառակ վիճակ է. փոխանակ խորհրդարանական մեծամասնությունը փորձեր շահել ՀՀ իրեն ձայն տված ՀՀ քաղաքացու համակրանքն ու գոհունակությունը,  առաջացրել է Ալիևի հիացմունքը: Հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանին որտեղից նման ինֆորմացիա, թե Ալիևը զմայլված է Հայաստանի խորհրդարանական մեծամասնության աշխատանքով այն աստիճանի, որ ուզում է դրա կրկնօրինակից ինքն  էլ ունենալ: Տեսնես այդ մասին Ալիևը վերելակային հանդիպումների ժամանա՞կ է ասել, ուղիղ հեռախոսկապո՞վ, թե՞ սա Փաշինյանի հերթական սուտն է: Հավանաբար, կարճ ժամանակ անց, ադրբեջանական կողմը կանդրադառնա այս էժանագին բլեֆին` անհարմար դիսկուրսի մեջ ներքաշելով մեր երկրին:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանը նշել է, որ այս պահին դրա քաղաքական նախապայմանը չկա: Ըստ նրա կանխավարկածի՝ ՀՀ-ում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրությունները. «Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրությունում կոնկրետ մեխանիզմներ են դրված, որտեղ եք տեսել, որ ոչ մի քաղաքական նախադրյալ չլինի, և հանկարծ ինչ-որ մեկը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնի, խաղուպար չէ»:

Մամուլի հրապարակումները, թե «Իմ քայլը» խմբակցության հետ 1-2 օրվա պարբերականությամբ հանդիպումներ է անցկացնում և դժգոհություններ հայտնում խորհրդարանական մեծամասնության աշխատանքի վերաբերյալ, Փաշինյանն ամեն դեպքում չհերքեց: «Ես որքան հանդիպում եմ «Իմ քայլը» խմբակցության հետ, դուք իմանում եք: Կուզեի և իրենք էլ կուզեին, կարծում եմ, որ մեր շփումն ավելի հաճախ լիներ: Մեր քաղաքական թիմն անհատների, ազատ մարդկանց քաղաքական թիմ է և քննարկումների ընթացքում դրվագներ են լինում, որ ես եմ դժգոհություն արտահայտում ինչ-որ բանից, դրվագներ են լինում, որ իրենք են դժգոհություն արտահայտում: Դա պրոբլե՞մ է, բա սովոր ենք նրան, երբ ոչ մի քննարկում, բողոք չկա, բոլորը գոհ են, երջանիկ են: Ես ինքս իմ աշխատանքից երբեք գոհ չեմ եղել և կյանքում գոհ չեմ լինելու: Հետևաբար, քչանում է հավանականությունը, որ ես ուրիշի աշխատանքից շատ գոհ կլինեմ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իրականում սա քաղաքական բլեֆ էր յուրայինների հանդեպ, որովհետև սեփական անձին ինքնաքննադատաբար վերաբերվելը այլ բան է, քաղաքական թիմին տրված գնահատականը` բոլորովին այլ: Փաշինյանը նաև հայտարարել է, թե այսօրվա խորհրդարանի ինտելեկտուալ նշաձողը չի կարելի համեմատել նախկին Ազգային ժողովի հետ: Իսկապես չի կարելի, որովհետև բոլոր թերություններով հանդերձ, նախկին խորհրդարաններն ունեցել են ավելի որակյալ ընդդիմություն, իսկ այն ժամանակվա մեծամասնության գոնե 30 տոկոսը եղել են կայացած քաղաքական գործիչներ, որոնց գոնե կարելի էր քաղաքական դիսկուրսի հրավիրել: Մի բան, որ այսօր չկա: Տոկոսային հարաբերությամբ այսօրվա մեծամասնության կայացած գործիչներին կարելի է մատների վրա հաշվել: Իսկ ամենակարևորը, նախկինում երբեք խորհրդարանի մեծամասնության աշխատանքը գնահատելիս Ալիևին որևէ մեկը չի վկայակոչել:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2802 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am