Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնել

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնել: Այն կոչվում է «Գյումրեցու ոգի»: Երեկ նույնիսկ տեղի է ունեցել հիմնադիր համագումարը: Սակայն ուշագրավն այն է, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիրները պնդում են, թե իրենք ոչ մեկի հետ կապ չունեն: Այսպես՝ «Գյումրեցու ոգի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիրակ Եղիազարյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց, թե արդյոք կայացել է իրենց հիմնադիր համագումարը, ինչու են որոշել նոր կուսակցություն ստեղծել, ինչ կապ ունի Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող երեք անձանցից` ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կամ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Վերջինս նախ ասել է, որ համագումարը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 4-ին, դրա ընթացքում հաստատել են կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, վարչության 13 անդամների ընտրություն է տեղի ունեցել: Այնուհետեւ վարչությունն իր անդրանիկ նիստն է գումարել, եւ վարչության նախագահ է ընտրվել Սահակ Սարադյանը: «Քաղաքական ոլորտի մեջ հեղինակություններ, հայտնի մարդիկ չկան: Կուսակցության մեջ որեւիցե նշում չկա ո՛չ Բալասանյանի, ո՛չ Գրիգորյանի, ո՛չ Ղուկասյանի մասին: Եթե նրանց անունները չկան, ուրեմն մենք հերքում ենք նրանց հետ որեւիցե կապը»,- «Ժողովուրդ»-ին ասել է Սիրակ Եղիազարյանը: Վերջինս մի պահ մոռացել է հավանաբար, որ իրենց կուսակցության վարչության նախագահը՝ Սահակ Սարադյանը, Սամվել Բալասանյանի խորհրդականն ու մերձավոր անձանցից մեկն է, իսկ կուսակցություն ստեղծելու գաղափարն էլ ֆինանսավորում է Գյումրիի գործող քաղաքապետի որդին՝ Միսակ Բալասանյանը: Բայց, դե, մարդն ասում է, որ կապ չունեն... Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am