Փաշինյանի երազած ծառայությունը Հրայր Թովմասյանը չի առաջարկել

 Ժողովրդական հայտնի խոսքն ասում է` ստի ոտքը կարճ է լինում: Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը, կապված Սահմանադրական դատարանի նախագահի հետ, պայթեց շատ արագ: Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե Հրայր Թովմասյանը ամիսներ շարունակ իր ծառաություններն է առաջարկել նոր իշխանություններին. «2018 թվականի մայիսից սկսած՝ Հրայր Թովմասյանը սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը և ես ուզում եմ Ձեզ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր: Եվ նա այդ առաջարկութունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը: Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցլեու ցանկություն ո'չ ունեցել եմ, ո'չ ունեմ, ո'չ էլ կունենամ: Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,- հայտարարել է Փաշինյանը:

Ասուլիսից անմիջապես հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել` նշելով, որ Փաշինյանը ըստ էության ստում է, վարչապետ դառնալուց հետո նրա հետ ինքը հեռախոսով խոսել է ընդամենը երկու անգամ, իսկ առանձին հանդիպում ընդհանրապես չի ունեցել։ «Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։ Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի` ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ: Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։
Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի»,- նշել է Թովմասյանը։
ՍԴ նախագահը պահանջել է վարչապետից կոնկրետ փաստեր ներկայացնել, այլապես ինքը ստիպված կլինի դիմել դատարան` զրպարտության համար. «Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։
Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։ Այս պահից սկսած` ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,- հայտարարել է ՍԴ նախագահը:
Փաստն ինքնին, որ երկրի առաջին դեմքը հրապարակավ քաղաքական դեմագոգիայով է զբաղվում և մտնում է պարզուակ ստախոսութան դաշտ, վիրավորական է նրան վստահության քվե տված ՀՀ քաղաքացու համար: Այդ նույն ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքը սիրով ընդունել է նախկին իշխանության բազմաթիվ կադրերի ծառայությունները` սկսած այժմյան գլխավոր դատախազից մինչև արտաքին գործերի նախարար, ՊԵԿ նախագահ, ԱԻ նախարար, մի շարք դատավորներ, քննիչներ և բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Փաշինյանը թերևս չի հասկանում, որ այս նույն մարդիկ, երբ ժամանակը գա, մեծագույն սիրով նույն ծառայություններն առաջարկելու են նաև հետագա իշխանություններին: Բայց սա իր խնդիրն է:
ՍԴ-ի հետ կապված ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորների բացարձակ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ծառայությունները չեն առաջարկել նոր իշխանություններին: Հակառակը` ՍԴ-ն, որպես բարձր դատական մարմին, ցույց է տվել, որ չի պատրաստվում դառնալ նոր իշխանության կցորդը: Ավելին` հստակ քայլերով ցույց է տվել, որ հանդես է գալիս որպես անկախ դատական իշխանության երաշխավոր: Հենց սա է, որ հունից հանում է Նիկոլ Փաշինյանին, որը տենչում է օր առաջ իր ձեռքը վերցնել դատական իշխանությունը և ողջ երկրում հաստատել սեփական անձնիշխանությունը: Ընդ որում, Փաշինյանը դա չի էլ թաքցնում` նա շատ պարզ ասում է, որ ինքը խնդիր ունի ՍԴ-ի հետ:

Ասուլիսի ժամանակ նա այսօրվա ՍԴ-ին մեղադրել է 1996 թվականից սկսած բոլոր  կեղծված ընտրությունների համար: Բայց, չգիտես ինչու, Փաշինյանը հպարտությամբ հայտարարել է, որ 2017-ին իրենց ձայնը ընտրակաշառքով վաճառած ՀՀ քաղաքացիները, 2018-ին ձայն տալով իրեն, դարձել են նոր Հայաստանի մաս: Նույն կերպ վերը թվարկված պաշտոնյաները, այդ թվում նաև նախկին իշխանության կողմից նշանակված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ծառայելով նոր իշխանություններին, դարձել են նոր Հայաստանի մաս: Ստացվում է, որ այդ ձևաչափի մեջ չի տեղավորվել միայն ՍԴ-ն և հարց է առաջանում, թե ինչու: Դժվար թե գլխավոր դատախազությունը` որպես համակարգ, նախկինում ավելի քիչ էր կոռումպացված, քան ՍԴ-ն:
ՍԴ-ն խնդիր է դրել դառնալ ոչ թե օրվա իշխանության կցորդը, այլ վերջապես կայացնել այնքան երազած անկախ դատական համակարգը Հայաստանում: Իսկ դա Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մեջ չի մտնում:

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 7408 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am