Վերջին բաստիոնը

Հրապարակ օրաթերթը գրում է. «Մինչ ոմանք հպարտանում են «Թրանսփարենսի ինթերնեշնլի» վերջին զեկույցի թվերով և հայտարարում, որ Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր՝ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 77-րդ տեղը, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մեր իշխանությունները «վերացնում» են քաղաքական հակառակորդներին և բացահայտ տեռոր իրականացնում Սահմանադրական դատարանի ու նրա նախագահի նկատմամբ։ Երեկ արդեն իրավապահները մտել էին Հրայր Թովմասյանի տուն՝ խուզարկության։

Եթե մի շարքում ենք դիտարկում այն բոլոր գործողությունները, որոնք վերջին ամիսներին իրականացվել են ՍԴ նախագահի ու նրա մերձավորների նկատմամբ՝ խուզարկություններ, հարցաքննություններ, մեղադրանքների առաջադրում, կալանք սանիկների նկատմամբ, ապա ակնհայտ է դառնում, որ սա քաղաքական հետապնդումների շարք է, ինչի մասին կարծիք են հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահը, տարբեր միջազգային ու տեղական կառույցներ, անձինք։ Իսկ երեկ այդ մասին խոսեց նաև 2018-ի հեղափոխությունը ողջունած հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, ում հետ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր էր կապում ժամանակին և սպասում էր, որ կժամանի Հայաստան ու կաջակցի տնտեսական ռեֆորմներին։

Հեղինակավոր տնտեսագետն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պարզ ասել էր, որ «կոռուպցիայի դեմ պայքարը չի կարելի վերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի», դա բացասաբար է ազդում հենց պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա: Սակայն մեր իշխանությունը, որը շատ հեշտ նահանջում է տարբեր հարցերում, այս հարցում շատ «հաստատակամ» է՝ Սահմանադրական դատարանը «վերցնելը» նրա համար դարձել է գերնպատակ, որին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դրվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 716 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am