Ղարաբաղում պատերազմը ցույց տվեց, որ Բաքուն հովանավորում է ԻԼԻՊ-ին. Sponda Sud

Լեռնային Ղարաբաղում պատերազմը ցույց տվեց. Ադրբեջանը պետություն է, որն իրեն ԻԼԻՊ-ի նման է պահում: Արդեն հաստատվել է հակամարտության գոտում խալիֆայության նախկին զինյալների ներկայությունը: Իսկ դա ապացուցում է, որ բռնապետ Ալիեւի կողմից կառավարվող պետությունն Իսլամական պետության ահաբեկիչների իսկական հովանավորն է: Այս մասին գրում է իտալական Sponda Sud պարբերականը: Հոդվածում, մասնավորապես, նշված է. «Գոյություն չունեն սկզբունքներ, որոնց կարելի է հետեւել պատերազմում սպանությունների ժամանակ, բայց կան պատերազմական չգրված կանոններ. զինվորները կռվում են այլ զինվորների դեմ՝ նրանց հանդեպ հարգանք տածելով, չծաղրելով նրանց մարմինները եւ, առավել եւս, կրակ չեն բացում խաղաղ բնակիչերի ուղղությամբ: Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հետեւում միջազգային արժեքներին եւ չի հարգում դրանք: Ի՞նչ է անում Եվրոպան: Եվրոպան քաղաքակրթության խորհրդանիշ է, որը միշտ պայքարել է ահաբեկչության դեմ, բայց ոչինչ չի անում: Միաժամանակ, երբ հայերը հողին էին հանձնում իրենց զինվորներին, Միջազգային հումանիտար VII համաժողովում, որը, ճակատագրի քմահաճույքով անցկացվում էր Բաքվում, ՄԱԿ-ը խոսում էր քաղաքացիական հասարակությունների միության մասին: Պարզ է, որ ոչ մի կախ չի կարող լինել քաղաքակրթության եւ գլխատված զինվորի միջեւ: Իսկ Ալիեւն այդ ամենից հետո նույնիսկ պարգեւատրեց զինվորին, որն արել էր դա՝ իր բանակին ցույց տալով, որ դա դեպի պարգեւ տանող ուղին է: Բաքվում առաջին անգամ չէ, որ մարդասպանի են պարգեւատրում: Հիշողության մեջ վեր է հառնում Ռամիլ Սաֆարովը: Ադրբեջանում այդ անունը կապված է հերոսության եւ փառքի հետ: Իսկ Սաֆարովը կացնահարել է քնած հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին: Ադրբեջանը սատարում է ահաբեկչությունը: Դա վտանգավոր է ոչ միայն Հայաստանի կամ նրա Սփյուռքի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար: Հարկավոր է կանգնեցնել ահաբեկչությանը Բաքվի աջակցությունը: Մարդասիրությունը միայն բառ չէ: Դա միայն միջազգային համաժողովների թեմա չէ: Դա ամենից առաջ աջակցություն է երկրներին, որոնք պայքարում են ազատության համար եւ մերժում են բռնությունը»:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am