Ի՞նչն Արցախի ճանաչման օրինագծի օրակարգ բերելու իրական նպատակը

ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը մեծ ոգեւորություն է առաջ բերել հայաստանյան շրջանակներում։Շատերի գնահատմամբ՝ բեկումը մոտ է, քանզի ԱԳՆ-ն հավանության է արժանացրել նախագիծը. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները», -ասված է կառավարության հիմնավորման մեջ: Սա նշանակում է, որ Հայաստանն այլեւս չի ընդունում Մինսկի խմբի ձեւաչափը, որն այդպես էլ չկարողացավ իր առաքելությունն իրագորձել եւ Ադրբեջանը սանձազերծեց ապրիլյան պատերազմը։ Ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել էր. «Եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Արդյո՞ք հասունացել է այդ պահը, արդյոք պատերազմը լայն մասշտաբայնություն է ձեռք բերելու ապագայում, որի պատճառով էլ կառավարությունը հավանություն է տվել վերոնշյալ օրինագծին։ Այս հարցի պատասխանը թերեւս ունի միայն Պաշտպանության նախարարությունը՝ իր համապատասխան կառույցներից ստացած օպերատիվ տվյալների հիման վրա։ Սակայն Սերժ Սարգսյանի մամլո խոսնակի արձագանքը նման հրատապության մասին չի վկայում։ Վլադիմիր Հակոբյանը անդրադարձել է նախագիծը կառավարության օրակարգ ներառելու շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության և այլ պաշտոնյաների հայտարարություններին եւ վերջում միայն հպանցիկ նկատել. «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»։ Դեռեւս անցած տարի Սերժ Սարգսյանը ԼՂ-ն ճանաչելու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը արկածախնդրություն էր համարում. «Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- հարցնում էր նա ու պատասխանում:«Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցությունները դադարեցվելու են: Դուք կասկածո՞ւմ եք դրանում: Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում: Հակառակ պարագայում ինչի՞ մասին պետք է բանակցենք: Այսինքն, դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաեւ համանախագահներին: Առավել եւս, երբ մենք հրապարակից վիրավորական խոսքեր ենք հնչեցնում Մինսկի համանախագահներին, այդ երկրների ղեկավարներին: Բա հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու: Գիտեք, այդպիսի կոչեր, այդպիսի հայտարարություններ կարող են անել մարդիկ, ովքեր պատասխանատվություն չունեն որեւէ բանի հանդեպ: Նրանց թվում է, թե ժողովրդի ականջին դա շատ հաճելի մի բան է: Միգուցե Տորոնտոյում ապրող մի հայի համար կարող է շատ հաճելի լինել, եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց արդյո՞ք դրա համար արժե վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր»: Ապրիլյան իրադարձություններն, անշուշտ, իրավիճակ են փոխել, հայկական կողմը մեկ ամսում հարյուրին հասնող զոհ է ունեցել, կարող են բացատրել ՀՀԿ-ականները, սակայն նախկինում, երբ «Ժառանգություն» խմբակցության կողմից այս նախագիծը քննարկվում էր ԱԺ-ում, նախագծի հեղինակները պնդում էին, որ պատերազմն իրականում չի էլ ավարտվել, որ չնայած 1994-ի հրադադարի պայմանագրին, սահմանին գրեթե ամեն օր զոհեր ենք ունենում, նրանք ասում էին, որ պետք է կանխել այս իրավիճակը, սահմանափակ մարդկային ռեսուրսներ ունեցող երկրի համար սա կործանարար է լինելու։ Ստացվում է, որ ՀՀԿ-ն տարիներ հետո է ընդունում քաղաքական անհեռատեսությունը։ Կամ էլ նախագիծն այս անգամ էլ օրակարգ է բերվել միջազգային հարթակներին որոշակի մեսիջ հղելու նպատակով։ Մասնավորապես Մինսկի խմբին եւ հատկապես Ռուսաստանին որոշակի վերանայումներ մղելու։ Չէ՞ որ Հայաստանը Ռուսաստանի համար գրեթե միակ ու կարեւորագույն խաղաթուղթն է, որը նա խաղարկում է իր շահերի տիրույթում։ Ու փոխարենը հստակ դրվի Ռուսաստանի՝ իբրեւ ռազմավարական գործընկերոջ հարցը, սահմանվի, իսկապես գործընկերային պարտավորություններն ու իրավունքները, որպեսզի դուրս գանք աբսուրդի հասնող այն իրավիճակից , երբ գործընկերոջ զենքով կարող են մեր քաղաքացիներին ոչնչացնել, ապավինում ենք այլ միջոցների։ Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am