Սա իմ խաչն է, որ պետք է տանեմ․ ՍԴ նախագահ (video)

«Երկու-երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության, և այսօր տանն են ինչ-որ քննչական գործողություններ կատարել: Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու: Իրոք, ցավ եմ ապրում դրա համար: Դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ի՞նչ ասաց, ինչո՞ւ ասաց, ո՞նց վարվեց, չի լինելու»,- իր բնակարանում ՀՔԾ-ի իրականացրած խուզարկության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը:

ՍԴ նախագահը հավելեց, որ իր համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը իրենց միջնորդությունները և չտեսաձայնագրելը թե՛ հարցաքննությունները, թե՛ խուզարկությունը, որ հետո տարընթերցումներ ու տարբեր մեկնաբանություններ չլինեն:

Նա տեղեկացրեց նաև, որ իրավական կողմին ինքը չի անդրադառնա, դա կանի իր պաշտպանական խումբը:

«Բայց, ցավոք սրտի, այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, իմ շուրջ, ՍԴ-ի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են, և օրվա իշխանությունը ունի խնդիր՝ արագ ձերբազատվել ինձնից՝ որպես ՍԴ նախագահ, և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, արդեն ակնհայտ, և դրա մասին այլևս իմ ասելով չի, որ ոչ միայն մեր հանրությունը, այլև միջազգային հանրությունը տեղյակ է դրանից: Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, որովհետև ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական-երրորդական է: Շատ ավելի կարևոր է ինձ համար երկրի հեղինակությունը, վաղվա օրը: Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»,- նշեց ՍԴ նախագահը:

Նա լրագրողներին ասաց, որ վերջիններս տեսնում են այս պրոցեսների ընդամենը տասը տոկոսը: «Նախկին ԱԱԾ տնօրենը դրա մասին ակնարկ արել է, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ նա այդ ամբողջի մասին լռի: Իսկ, թե այս ողջ պրոցեսները երբ են սկսել, ինձ հետ ինչ են խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականություն։ Եթե այդ ամենի մասին ես լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,- ասաց նա և հավելեց.

Իր հեռախոսազանգերը գաղտնալսելու վերաբերյալ Հրայր Թովմասյանն ասաց. «Թող գաղտնալսեն, ես իմ ընկերներին եմ բազմաթիվ անգամ ասել, երբ խոսում ու գրում եք, այն կանխավարկածով առաջնորդվեք, որ ձեզ լսում են, կյանքն ավելի հեշտ է այդ դեպքում լինում: Մի՛ սպասեք ինչ-որ որոշումների, իմ կյանքի ռեժիմը չի փոխվել, իմ հեռախոսահամարները չեն փոխվել, ես հանգիստ ինձ համար ապրում եմՍա իմ խաչն է, որ պետք է տանեմ »:

դիտվել է 1031 անգամ
Լրահոս
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am