Այսօր ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում, տեղեկացնում է shamshyan.com –ը։
Արման Սարգսյանի հրամանով՝ Ռաֆայել Պողոսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ։
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Արթուր Շմավոնյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։
Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Արթուր Զոհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ։
Մեկ այլ հրամանով՝ Արմեն Գասպարյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը