Յուրի Խաչատուրովի կոչը

Հայոց բանակի քաջ ռազմիկնե՛ր Մեր դարավոր թշնամին` հայոց օջախի կրակն ու հավատի ջահը մարելու գիշատիչ բնազդով լեցուն, ապրիլի սկզբին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Քառօրյա պատերազմում, ցուցաբերելով անձնուրաց հերոսության բազում օրինակներ, անկոտրում կամք ու վճռականություն, ջախջախիչ հարվածներ հասցնելով հորդաներին, Դուք կասեցրիք նրանց առաջխաղացումն ու սանձեցիք արյունարբու թշնամուն՝ երիցս հաստատելով հայոց զինավառ ուժի փառքը: Հայ ժողովուրդը սրբորեն կամրագրի բացառիկ խիզախություն եւ անձնական արիություն ցուցաբերած անկախության սերնդի քաջազունների անունները մեր պատմության էջերում: Զինակի՛ց եղբայր, եղի՛ր զգոն, զգոնության պահպանումն այսօր առավել քան երբեւէ գերխնդիր է ու բախտորոշ, քանզի ոսոխը չի հանդարտվել եւ շարունակում է սադրել՝ մեր սրբության եզերքում սողոսկելու տեղ գտնելու մոլուցքով: Գիտեմ, որ իսկապես դժվար է, բայց հայրենիքի պաշտպանությունը զոհողություն, զրկանքներ, հոգեւոր ու ֆիզիկական ուժերի համախմբում պահանջող գործ է, ընտրյալների ու նվիրյալների առանձնաշնորհ, սուրբ եւ պատվավոր առաքելություն: Ուստի հորդորում եմ լինել համբերատար ու տոկուն, զերծ մնալ մարդկային անընդունելի կորուստներ ծնող արատավոր վարքագծից, յուրայինների հանդեպ լինել զգոն, ներողամիտ ու հանդուրժող, կիսել ու դարմանել դիմացինի ցավը, բարձր պահել Հայրենյաց պաշտպանի վեհ կոչումը: Թշնամին այսօր էլ կանգնած է մեր դեմ եւ դարանակալ կրակոցներով ու դիվերսիաներով ամեն ժամ աշխատում է սպանել քեզ ու քո ընկերոջը: Պետք է անողոք ու անհանդուրժող լինել իրական ոսոխի նկատմամբ, որի գազանային բնույթը, հավաստիացնում եմ, դարերի ընթացքում դույզն-ինչ չի փոխվել: Կոչ եմ անում ձեզ, իմ զինակից ընկերներին, հայոց բանակի բոլոր մարտիկներին ապավինել մայր հողին, պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ պարտականությունը, արհամարհել վտանգն ու թշնամուն, գերադասել պատվավոր մահն անպատիվ կյանքից, մարտնչել հարկ եղած տեղում, հարկ եղած ժամանակ եւ պատշաճ կերպով: Հայոց քաջարի՛ մարտիկներ, հավաստիացնում եմ, որ հանրապետության եւ զինված ուժերի ղեկավարությունն անում է ամեն ինչ՝ մեր բանակի բոլոր կարիքներն ապահովելու եւ օր առաջ թշնամու նկատմամբ հաղթանակի հասնելու համար: Իմացա՛ծ եղե՛ք, ձեր սխրագործությունները համախմբել են ողջ ժողովրդին ու այսօր «հայրենիքի պաշտպան են» ոչ միայն զինվորն ու սպան, այլեւ աշակերտն ու ուսուցիչը, դասախոսն ու ուսանողը, բանվորն ու հողագործը, բոլոր նրանք, ում համար հայրենիքը գերագույն արժեք է: Գիտցեք նաեւ, որ հայ մայրերը ծնկաչոք աղոթում են ձեր զենքի հաջողության համար եւ ձեր քաջագործությամբ կկոփվի մեր հաղթանակը, քանզի դուք եք մեր ազգի հարատեւության բանալին: Թող մեր հերոս նախնյաց, Արցախյան ազատամարտի ու ապրիլյան այս վերջին հերոսամարտի նահատակների ոգին ուժ տա, առաջնորդի, ոգեւորի եւ զորացնի ձեզ: Դուք փառահեղ հաղթանակներ կերտած բանակի զինվորներ եք: Եղե՛ք արժանի հայոց զենքի եւ անվան փառքին: Անսացեք մեծն Նժդեհի պատգամին. «Հաղթում է նա, ով նպատակ է դրել հաղթել ինչ գնով էլ լինի»: ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ գեներալ-գնդապետ

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am