Նալբանդյանը «դասեր է տվել» Մամեդյարովին

  Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Պրահայում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցի, որին ավելի վաղ պատասխանել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը, նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը «երկար դասախոսություն կարդաց», բայց հստակ պատասխան չտվեց պարզ և ուղիղ հարցին։ Նալբանդյանը մտահոգություն է հայտնել նաև այն խնդրի վերաբերյալ, որ մարդասպաններին Ադրբեջանում հերոսացնում են։ «Չի կարելի մարդասպանին ազգային հերոս դարձնել, ինչպես Ադրբեջանն արեց Ռամիլ Սաֆարովի դեպքում։ Այժմ էլ լայնածավալ ու լավ ծրագրված ռազմական ագրեսիվ գործողություններ էին իրականացվում Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այդ գործողությունների ժամանակ կիրառված բռնությունները Բաքվից խրախուսվում էին, ինչպես Սաֆարովի դեպքում էր»,- ասել է նախարար Նալբանդյանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների ժամանակ 3 հայ զինվորների խոշտանգել էին և գլխատել. «Այդ զինվորների գլուխները ցուցադրվում էր Ադրբեջանի գյուղացիներին։ Մի մարդասպան էլ պատվի արժանացավ, ազգային հերոս կոչվեց Ադրբեջանի նախագահի կողմից հենց օրեր առաջ»։ Նալբանդյանը նշել է, որ թեև չի փորձում խորանալ հակամարտության խորքերը, բայց կան փաստեր, որոնք հայտնի են բոլորին. «Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ ԼՂ-ի հակամարտություն են ծնել։ Ագրեսիայի ժամանակ օգտագործվել են ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն առնչվող խմբավորումներ։ Ադրբեջանցի գործընկերս իր սին դասախոսության ժամանակ վկայակոչում էր ՄԱԿ-ի 4 բանաձևերը։ Բայց ինչո՞ւ 4 բանաձև։ Պատճառն այն է, որ յուրաքանչյուր բանաձև մերժվել էր Ադրբեջանի կողմից։ Այդ 4 բանաձևերի հարցը խեղաթյուրված է։ Դրանք եղել են Ադրբեջանի դաժանությունները կանխարգելելու համար։ Ադրբեջանը չի հարգել դրանք։ Մինչև այժմ էլ չի հարգում։ Անգամ 1994 թ.-ին համաձայնեցված հրադադարը չի հարգվել։ Հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ-ի հետ»,- նշել է նախարարը։ Նալբանդյանը շեշտել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի խնդիրը եղել է հրադադարը, այլ ոչ թե տարածքային հարցերը: «1994 թ.-ի մայիսին համաձայնություն եղավ հրադադարի մասին, հուլիսին այն հաստատվեց, 1995-ի փետրվարին էլ վերահաստատեց»,- փաստել է նա։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am