Կրկեսի վերածվող խորհրդարան

«Իրատես» թերթը գրում է. «Ազ­գա­յին ժո­ղո­վի դահ­լի­ճը վե­րագ­տել է նախ­կին­նե­րի «փառ­քը»: Քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո բո­լո­րո­վին նոր ո­րա­կի օ­րենս­դիր ձևա­վո­րե­լու մա­սին բարձ­րա­ձայ­նող­ներն ար­դեն ո­րե­րորդ ան­գամ ա­պա­ցու­ցում են՝ 7-րդ գու­մար­ման ԱԺ-ն ո­րա­կա­կան ու բո­վան­դա­կա­յին որևէ ա­ռա­վե­լու­թյուն չու­նի նա­խորդ­նե­րի նկատ­մամբ: Քա­ղա­քա­կան բնույ­թի բա­նա­վե­ճե­րը, նույ­նիսկ բարձր տոնն ու հու­զա­կա­նու­թյու­նը, ա­յո, կա­րող է բնո­րոշ լի­նել քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վող­նե­րին, բայց անձ­նա­կան վի­րա­վո­րան­քը, քաշք­շոցն ու մա­նա­վանդ հայ­հո­յան­քը չպետք է տեղ ու­նե­նան երկ­րի թիվ մեկ քա­ղա­քա­կան հար­թա­կում:

Օ­րերս Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած վի­ճա­բա­նու­թյու­նը, ան­կախ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի և «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի միջև, ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տեց՝ քա­ղա­քա­կան ա­դեկ­վա­տու­թյան ու քա­ղա­քակր­թու­թյան ա­ռու­մով ի­րա­վի­ճակ չի փոխ­վել: Դրան հա­ջոր­դած մյուս եր­կու թևե­րի՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» ու «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի փո­խա­դարձ վի­րա­վո­րանք­ներն ու ի­րար «բան լսեց­նե­լը» կն­քե­ցին ա­սա­ծիս ճշ­մար­տա­ցիու­թյու­նը:

Քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի փո­փո­խու­թյու­նից հե­տո հիմ­նա­կան խա­ղա­ցող­ներն ա­սես ի­րենք ի­րենց ու առ­հա­սա­րակ բո­լո­րին ա­պա­ցու­ցե­լու բան ու­նեն: Իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է հա­մո­զել, որ ին­քը թե՛ իշ­խա­նու­թյուն է, թե՛ ընդ­դի­մու­թյուն իր իսկ ներ­սում, ընդ­դի­մու­թյունն ա­մեն բան ա­նում է, որ ընդ­դի­մադ­րի ծի­րա­նին ու թա­գը միայն ին­քը կրի: Իսկ հա­սա­րա­կու­թյունն այդ­պես էլ չի հաս­կա­նում՝ ով ինչ խաղ է խա­ղում: Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած տհաճ, ան­թույ­լատ­րե­լի, զազ­րե­լի մի­ջա­դե­պը քն­նա­դա­տե­ցին ու դա­տա­փե­տե­ցին գրե­թե բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը, բայց նրան­ցից և ոչ մեկն այդ­պես էլ հարց չբարձ­րաց­րեց՝ ի՞նչ ա­նել, որ հե­տա­գա­յում նման սցե­նար­ներ չլի­նեն, ու խոր­հր­դա­րա­նը զբաղ­վի իր բուն՝ օ­րենք գրե­լու գոր­ծա­ռույ­թով: Փո­խա­րե­նը կրա­կի վրա յուղ լց­նե­լով՝ 3 օր շա­րու­նակ վատ­նե­ցին թան­կա­գին ժա­մա­նակն ու «ռազ­բոր­կա­յին ի­տոգ տվե­ցին»:

Խոր­հր­դա­րա­նա­կան քա­ռօ­րյա­յի յու­րա­քան­չյուր ե­րեք­շաբ­թի օր­վա վեր­ջին նիս­տը հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ժամ է, այդ օ­րը եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի ե­լույթ ու­նե­ցած պատ­գա­մա­վոր­նե­րից միայն մի քա­նի­սը խո­սե­ցին ըստ էու­թյան, մնա­ցա­ծը` «է՛լ գող փի­սո, է՛լ քա­չալ շուն» սկզ­բուն­քով վեր­լու­ծում էին քաշք­շուկն ու մի­մյանց վրա գո­ռում: «Ի­տոգ տա­լու» գոր­ծըն­թացն այն­քան ա­հագ­նա­ցավ, որ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Մի­քա­յել Մել­քու­մյա­նը զայ­րա­ցած ու վի­րա­վոր­ված տո­նով ե­րի­տա­սարդ­նե­րին բա­ցատ­րեց, թե խոր­հր­դա­րան ին­չի հա­մար են գա­լիս: Հու­սանք՝ խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման երկ­րի թիվ մեկ ամ­բիո­նը հե­տայ­սու նմա­նա­տիպ «բա­զար­նե­րի» ա­կա­նա­տե­սը չի լի­նի, պատ­գա­մա­վոր­ներն ի­րենք ի­րենց հա­շիվ կտան, կհար­գեն ՀՀ պե­տա­կան լե­զուն՝ գրա­կան հա­յե­րենն ու «քու­չի» բա­ռա­պա­շարն ի­րենց բա­կե­րում կկի­րա­ռեն միայն, կկա­րո­ղա­նան զս­պել ե­րի­տա­սար­դին բնո­րոշ տա­քա­րյու­նու­թյունն ու այդ է­ներ­գիան կար­դա­լու և սո­վո­րե­լու վրա կի­րաց­նեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 532 անգամ
Լրահոս
Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am